Սեպտեմբերի 5-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մեկնարկել է հայ մշակույթի փառատոնը: Նախաձեռնությունը Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբինն է:
Դրա շրջանակներում մինչեւ հոկտեմբերի 10-ը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները կկատարեն համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ:
Դրեզդենում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները անցած ամիս ներկայացրել են նաեւ հայ երաժիշտները` նույն նվագախմբի հովանավորությամբ 2010 թվականից ի վեր անցկացվող «Երաժշտություն, փիլիսոփայություն ու մարդու հոգին» խորագիրը կրող փառատոնի շրջանակներում: Ֆրաու Էն Կինխե հանրահայտ եկեղեցում տեղի է ունեցել Դրեզդենի ֆիլհարմոնիկի եւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի համատեղ համերգը` դիրիժորներ Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի եւ Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգի ընթացքում հնչել են համաշխարհային եւ հայ դասականների ու ժամանակական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Լրագրողների հետ հանդիպմանը այսօր Ռոբերտ Մլքեյանը եւ Սերգեյ Սմբատյանը փոխանցեցին, որ համերգը մեծ հաջողությամբ է անցել:
«Իրենք ուղղակի չէին սպասում, որ Հայաստանում մենք ունենք այդքան բարձր պրոֆեսիոնալիզմ», - նշեց Սմբատյանը:
Ասուլիսի բանախոսները ընդգծեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները արտասանմանյան բեմահարթակներից հնչեցնելու եւ ճանաչելի դարձնելու կարեւորությունը:
Ի պատասխան Հայաստանում դասական երաժշտության ոլորտում առկա խնդիրներին վերաբերող հարցին, Ռոբերտ Մլքեյանը ասաց. - «Ինձ թվում է, որ չարքաշ կյանքով է ապրում այստեղ մշակույթի գործիչը: Ես երբ տեսնում եմ ինչպես են սրբության նման վերաբերվում այնտեղի կատարող երաժշտին, ինչպիսին է հոգածությունը այդ մարդու նկատմամբ… Գալիս հետ եւ տեսնում ես, որ դու ուղղակի անպաշտպան մի երեւույթ ես»:
«Ելնելով նրանից, որ մենք նվիրված ենք եւ չենք կարող ուրիշ բան անել, դա նշանակում է, որ մեզ կարելի է շահագործե՞լ մինչեւ կյանքի վերջը», - շարունակեց նա:
Սերգեյ Սմբատյանի ձեւակերպմամբ` արվեստագետը, գրողը, մշակույթի գործիչը, ցավոք, մեզանում «օրվա հերոսը» չէ: