Մնջախաղի թատրոնների Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում:
Փառատոնի հիմնադիր տնօրեն, Երեւանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ փառատոնին կմասնակցեն մնջախաղի վարպետներ Դանիայից, Իտալիայից, Ճապոնիայից, Թուրքիայից, Ղազախստանից:
Փառատոնի պատվավոր հյուրը կլինի Սանկտ Պետերբուրգի Թատերական արվեստի ակադեմիայի պրոֆեսոր, մնջախաղի հեղինակավոր տեսաբան Ելենա Մարկովան: Նա կանցկացնի վարպետության դասեր, կներկայացնի իր նոր` «Մնջախաղի դասեր» գիրքը:
Փառատոնի օրերին Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում կբացվի Լեոնիդ Ենգիբարյանի արձանը, որի հեղինակը Դավիթ Մինասյանն է:
«Արձանի բացման ժամանակ մենք բոլորս միասին կանենք մի ֆլեշ-մոբ: Վարպետության դասերին կսովորեցնենք այդ շարժումները եւ արձանի բացման պահին մենք բոլորով պիտի անենք դա», - ասաց Դադասյանը:
«Փառատոնի գերխնդիրը մեր արվեստը մասսայականացնելն է ու մեր թատրոնի խնդիրների վրա ուշադրություն հրավիրելը: Անվանակոչելով Լեոնիդի անունով` մենք լուրջ խնդիր ենք դրել մեր առջեւ պրոպագանդել Լեոնիդի արվեստը նաեւ նոր սերնդի մոտ: Երեկ լրացավ Լեոնիդի մահվան 40-ամյանը: 40 տարի Լեոնիդը մեզ հետ չէ, բայց իր արվեստով, իր շնչով ներկա է մշտապես», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Դադասյանը:
Նա ցավով նշեց, որ փառատոնի ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս ներկայացումներ կազմակերպել նաեւ Հայաստանի այլ բնակավայրերում: Նա նաեւ հույս հայտնեց, որ հետագայում կառավարության աջակցությամբ հնարավոր կլինի ընդլայնել փառատոնի շրջանակները: Նշեք, որ այս տարի կառավարությունը փառատոնի անցկացման համար տրամադրել է 8 միլիոն դրամ:
Ժիրայր Դադասյանը նաեւ տեղեկացրեց, որ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը երեկ պաշտոնական նամակով հայտնել է, որ Մնջախաղի թատրոնին տարածք է հատկացվել Պուշկինի եւ Տերյան փողոցների խաչմերուկում` նորակառույց շենքերի միջնամասում:
«Ինքը կդառնա Երեւան քաղաքի բրենդային վայրերից մեկը», - հայտարարեց Դադասյանը` հավելելով, որ թատրոնի շենքի կառուցման աշխատանքները կմեկնարկեն աշնանը: