«Նման թանգարաններում ամառ-ձմեռ-աշուն գոյություն չունի։ Ազգային պատկերասրահում աշխատանքը միշտ եռում է։ Ինչ վերաբերում է այս ժամանակաընթացքին, այո՛, զբոսաշրջիկների հոսքը ավելի մեծ է։ Կա մի փոքր թերություն՝ օդափոխության, որը այս շոգ ժամանակաշրջանում ե՛ւ նկարների համար, ե՛ւ այցելուների համար, ե՛ւ աշխատակիցների համար բարդություններ է ստեղծում, բայց ամենակարեւորը, որ Ազգային պատկերասրահը լիաթոք շնչում է եւ ցուցահանդեսները միշտ բաց են լինում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։
Հայաստանի ազգային պատկերասրահում առաջիկայում երկու նոր ցուցահանդես տեղի կունենա։ Փարիզից բերվելու են Ջալոյանի գորգերի հավաքածուն, որը կներկայացվի առանձին ցուցահանդեսում։ Հետո էլ նախատեսված է հանրահայտ Ռոբերտ Ֆալկի ցուցահանդեսը, նաեւ Զախար Խաչատրյանի հոբելյանական ցուցահանդեսը։
Հարցին, թե ամռան շրջանում ովքեր են պատկերասրահի այցելուները, Միրզոյանը պատասպանեց. - «Ազգային պատկերասրահը այնպիսի համբավ ունի, որ ե՛ւ մեր բնակիչները, ե՛ւ դրսինները հաճույքով են գալիս ազգային պատկերասրահ: Մենք մինչեւ անգամ շատ երկրներից ստանում ենք ցանկություն, որ մեզ մոտ ցուցահանդես բացեն։ Օրինակի համար, ես մի քիչ առաջ ասացի, որ Ֆրանսիայից կլինի գորգարվեստը, Իտալիայից կլինի ֆոտոցուցահանդես»։
Որո՞նք են հիմնախնդիրները հարցին, Միրզոյանը պատասխանեց․ - «Նման թանգարանները միշտ ունենում են պրոբլեմներ, դրանք լուծվում են ժամանակի ընթացքում։ Մեր հիմնականը՝ դա օդափոխության կառույցն է, լիֆտերի վերանորոգման կառույցն է։ Շենքը Լինսի հիմնադրամով 10 տարի առաջ վերանորոգվել է՝ այսօր անհրաժեշտ են նոր վերանորոգումներ, նոր սրահների ձեւավորում»։
Պատկերասրահի տնօրենը մեկ այլ խնդիր էլ բարձրացրեց. - «Ես դեռ 10 տարի առաջ ասել եմ, որ այս շենքը չի համապատասխանում Ազգային պատկերասրահին։ Եվ ամենաթույլ կողմը այն է, որ 3 թանգարան եւ ֆիլհարմոնիան գտնվում են մեկ ընդհանուր կառույցի մեջ։ Դրա հիման վրա մեր աշխատանքը շատ բարդանում է, եւ մենք չենք կարողանում լինել ազատ այնպես, որ կարողանանք, ինչպես պահանջվում է, անել էքսպոզիցիան»։
Հարցին` հույս ունի՞, որ երբեւէ Հայաստանի ազգային պատկերասրահը առանձին շինություն կունենա, նա պատասխանեց․ - «Իմ կարծիքով, այդ հարցով մեր ղեկավարությունը մտածում է, եւ, ինչու չէ, ես տեղյակ եմ, որ այդ հարցը իրենց անհանգստացնում է։ Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում այս հարցը կլուծվի»։