UNESCO-ի կողմից այս տարի Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութը ուշագրավ ակցիա է կազմակերպել․ գրքերի բացօթյա վաճառք գրախանութի մուտքի մոտ։
«Ունեինք սեփական ծրագիր՝ Գիրք տարածողների ասոցիացիայի շրջանակում ենք անում, ուզում էինք միջոցառումներ անել․ դե մեր կոչումը գիրքը ընթերցողին հասցնելն է», - ասում է գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը, - «Եվ, գիտեք, ամբողջ կյանքս այս գործն եմ արել, ինձ համար անսպասելի էր ռեակցիան։ Բուռն ռեակցիա եղավ ժողովրդի կողմից եւ շատ գոհ են, նույնիսկ գալիս են շնորհակալություն են հայտնում»։
Գրախանութի տնօրենի խոսքով, ակցիան՝ որի շրջանակներում էժանացված գներով գրքերը վաճառվելու են դրսում՝ գրախանութի մուտքի մոտ, տեւելու է մինչեւ սեպտեմբերի 30-ը, թեեւ ծրագրվում է նաեւ երկարացնել այն։
«Մի պրոբլեմ կա, որը աշխարհի բոլոր գրախանութներն ունեն․ շատ գիրք եւ փոքր տեղ ցուցադրության։ Մենք չենք կարողանում ամբողջը ցուցադրել, եւ նույն գիրքը գրախանութում չի վաճառվում։ Դրսում վաճառքը ավելի էֆեկտիվ է», - նշեց նա։
Խաչիկ Վարդանյանը խոսեց նաեւ Երեւանում գործող գրախանութների մասին, հիշեցնելով, որ խորհրդային ժամանակներում Երեւանն ունեցել է 67 գրախանութ, մինչդեռ հիմա, ըստ նրա, ունենք ընդամենը 2 լիարժեք գրախանութ՝ «Բուկինիստ»-ն ու «Նոյան Տապան»-ը։
«Էլի կան գրախանութներ, բայց դուք այնտեղ գիտելիքի բոլոր բնագավառներից չեք կարող գիրք գտնել։ Իսկ ինչո՞ւ է այսպես։ Կարծում եմ, որ պահանջարկն է որոշում առաջարկը։ Այս գրախանութներն էլ որ կան, ավելի շատ էնտուզիազմ է, քան բիզնես», - նշեց գրախանութի տնօրենը։