Սփյուռքի նախարարության պնդմամբ, դա «փոթորիկ էր մի բաժակ ջրում», մինչդեռ, միջադեպի մասնակից թուրքահայերի թիմի ղեկավար Ղազար Սաբունջուն այլ կարծիք ունի:
Կրակոցներ, պայթյուններ, մեծաթիվ ռազմատեխնիկա, բախումներից տուժած բազմաթիվ քաղաքացիներ և ի վերջո սպանված երեք ոստիկան․ 2008-ի մարտի 1-ից հետո առաջին անգամ Երևանի կենտրոնում ծավալված արյունալի իրադարձությունները հանգուցալուծվեցին անցած տարի այս օրը:
«Լինելով ՀԱՊԿ-ի անդամ, Հայաստանը սերտորեն համագործակցում է նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ»,- պատասխանելով «Ազատության» հարցին, այսօր արձանագրեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Իրավապաշտպաններն արձանագրում են, որ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման օրերին շուրջ երեք տասնյակ լրագրողների ծեծելու կամ վնասվածք հասցնելու համար դեպքերից մեկ տարի է անցել, սակայն որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:
«Նախագահ Սերժ Սարգսյանի խոստումը, թե Հայաստանում լրագրողները նախորդ տարվա Սարի թաղի դեպքերից հետո այլևս բռնության չեն ենթարկվելու, չի պահպանվել», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պարզաբանել է «հիմնականում 80-ականների զենքով» կռվելու մասին ավելի քան մեկ տարի առաջ Գերմանիայում արած իր հայտարարությունը
Եվրոպական միությունը ցանկանում է նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանը: Այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ով մասնակցում էր Եվրամիության ֆինանսավորմամբ Երևանում կառուցված՝ արևային էներգիայով աշխատող երկու ավտոբուսային կանգառներից մեկի բացմանը:
6 միլիարդ դոլարի պետական պարտք ունեցող Հայաստանի ֆինանսների նախարարն այսօր նաև վստահություն հայտնեց՝ պարտքի ավելացումը վտանգավոր չէ, եթե դա ուղղվում է տնտեսական աճին, այլ ոչ թե, օրինակ՝ թոշակների կամ աշխատավարձերի բարձրացմանը:
«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է հանդես գալ վերջերս ընդունված սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությամբ:
«Մենք շատ ուժեղ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, այն շատ բարեկամական երկիր է մեզ համար: Մենք համագործակցել ենք միջազգային ասպարեզում և շարունակելու ենք անել դա»,- ասել է դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Հայաստանի առավելապես ռուսական կապիտալի ազդեցության տակ գտնվող էներգետիկ ոլորտում ամերիկյան ընկերությունների կողմից 8 միլիարդ դոլարի հնարավոր ներդրման մասին մոտ 1 ամիս առաջ դեսպան Ռիչարդ Միլսի արած հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք էր տվել:
Բեռնել ավելին