«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը, անդրադառնալով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը, նկատում է. - «Նորմալ տրամաբանության տեսակետից անհասկանալի է, օրինակ, թե դատախազություն, դատարան, ոստիկանություն եւ պետեկամուտների կոմիտե ունեցող պետության ինչին է պետք մի նոր վերահսկիչ մարմին, այն էլ` էթիկայի։ ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն, որ մեր պաշտոնյաները ոչ միայն էթիկայի տարրական կանոնները չգիտեն, այլեւ խախտում են օրենքները։ Իսկ օրինախախտներին ոչ թե էթիկա պետք է սովորեցնել, այլ օրենքով ենթարկել պատասխանատվության։ Էթիկան էլ կատակ բան չէ, այն սովորում են վաղ մանկությունից, հետո արդեն շատ ուշ է, ոչ մի դաս չի ազդում»։