«Չորրորդ ինքնիշխանության» մեկնաբանը գրում է. - «Հասարակությունն առայժմ լուռ հետեւում է իշխանության եւ ընդդիմության գործերին ու խոսքին։ Իշխանությունը, իհարկե, գիտակցում է, որ ռեալ հենարան չունի։ Գիտակցում է եւ Հայաստանի քաղաքացիների համար անիմաստ քայլեր անում։ Ստեղծում է էթիկայի հանձնաժողով` բարձրաստիճան պաշտոնյաներին վերահսկելու համար, արածն էլ բացատրում է եվրոպահանջներով։ Այսինքն այն, ինչ հասարակությանն անիմաստ է թվում, իմաստ ունի իշխանության համար։ Հերթական ցուցադրական հնարքն է, որի նպատակները ոչ մի կապ չունեն երկրի շահի հետ։ Նորմալ տրամաբանության տեսակետից անհասկանալի է, օրինակ, թե դատախազություն, դատարան, ոստիկանություն եւ պետեկամուտների կոմիտե ունեցող պետության ինչին է պետք մի նոր վերահսկիչ մարմին, այն էլ` էթիկայի։ ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն, որ մեր պաշտոնյաները ոչ միայն էթիկայի տարրական կանոնները չգիտեն, այլեւ խախտում են օրենքները։ Իսկ օրինախախտներին ոչ թե էթիկա պետք է սովորեցնել, այլ օրենքով ենթարկել պատասխանատվության։ Էթիկան էլ կատակ բան չէ, այն սովորում են վաղ մանկությունից, հետո արդեն շատ ուշ է, ոչ մի դաս չի ազդում»։
«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը պատմում է. - «Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը երեկ կանգնեցրել է մեր թղթակցի ավտոմեքենան եւ նրանից հարցրել, թե ինչու ԱՊՊԱ չունի։ Թղթակիցը ասել է, որ ունի, պարզապես պահում է մեքենայի դարակում։ «Բա ինչո՞ւ չես կպցնում», - հարցրել է ոստիկանը։ «Լավ եմ անում», - պատասխանել է թղթակիցը։ «Ոնց թե` լավ ես անում», - զարմացել է ոստիկանը։ «Բա ՀՀ ոստիկանապետը ինչո՞ւ չի կպցնում», - հակադարձել է թղթակիցը։ «Անպայման կպցրու», - հորդորել է ոստիկանը։ «Չեմ կպցնելու` մինչեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը չկպցնի», - պատասխանել է թղթակիցը»։ «Իհարկե, եթե օրինապահ քաղաքացի ենք, եթե օրենք ենք քարոզում, առաջինը մենք պետք է օրենքը պահենք։ Ու մեր թղթակցին ասացի, որ իր արարքով ու պահվածքով նա պահպանել է օրենքը, պաշտպանել է օրինականությունը։ Սա, ի դեպ, ենթագիտակցորեն հասկացել է նաեւ ճանապարհային ոստիկանը եւ չի տուգանել մեր թղթակցին», - գրում է խմբագիրը։
«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Հայաստանում աստիճանաբար թեժանում են քննարկումները խորհրդարանի ընտրությանը մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների շուրջ։ Այդ տեսանկյունից ուշագրավներից մեկն այն է, թե ով է գլխավորելու ընդդիմադիր հիմնական ուժի` Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը։ Ընդ որում`` այդ առումով մամուլում արդեն իսկ սկսվել են դատողություններն ու դիտարկումները` Լեւոն Տեր-Պետրոսյա՞ն, թե՞ այլ գործիչ։ Պետք է խոստովանել, որ այստեղ քննարկելու մեծ տեղ էլ չկա, եւ դա Կոնգրեսի մեծագույն բացթողումներից մեկն է։ Բանն այն է, որ Հայ ազգային կոնգրեսի ցեմենտող ուժը եղել եւ շարունակում է լինել Տեր-Պետրոսյանը։ Եթե նա չգլխավորի նախընտրական ցուցակը, ապա մեծ է Կոնգրեսում լուրջ խմորումների հավանականությունը` կապված Կոնգրեսի լիդերների շրջանում միմյանց հանդեպ որոշակի նախատրամադրվածությունների հետ ու նաեւ` միմյանց հանդեպ համեմատության մեջ օբյեկտիվ հավակնությունների առումով։ Տեր-Պետրոսյանն այդ իմաստով չունի ցուցակը չգլխավորելու այլընտրանք, եթե, իհարկե, կա արդյունավետ ընտրարշավ անցկացնելու իրական մտադրություն»։
«Հայոց աշխարհ»-ը զրուցել է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ։ Լրագրողը հարցնում է. - «Հնարավո՞ր է, որ Հանրապետականն ընդառաջ գնա Դաշնակցության եւ «Ժառանգության» համատեղ հայտարարությանն աջակցող քաղաքական ուժերին` ընթացք տա 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությանը»։ Պատասխան. - «Ո՛չ, մենք արդեն կայացրել ենք մեր որոշումը` Ընտրական օրենսգիրքը ընդունված է եւ որեւէ փոփոխության այս պահին ենթակա չէ։ Գիտեք, որ խորհրդարանական ընդդիմության կողմից այդ խնդիրը առաջ է քաշվել նաեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացի շրջանակում, դրվել է հանրային քննարկման, այդ հարցով անցկացվել են խորհրդարանական լսումներ, որից հետո փոփոխությունների նախագիծը քննարկվել է Ազգային ժողովում եւ չի ընդունվել։ Այն ժամանակ մենք հիմնավորել ենք մեր դիրքորոշումը, ներկայացրել մեր փաստարկները, եւ չեմ կարծում, թե հիմա իմաստ ունի եւս մեկ անգամ անդրադառնալ այդ հարցին։ Ավելին` համամասնական տեղերն ավելացնելու նախաձեռնողներից մեկն ենք եղել, այն իմաստով, որ տարիների ընթացքում մեծամասնականի թիվը աստիճանաբար կրճատել ենք` հասցնելով 41-ի։ Դրանով իսկ հնարավորություն ենք տվել բոլոր քաղաքացիներին` ցանկության դեպքում, եթե իրենց տեսնում են Ազգային ժողովում, առաջադրել իրենց թեկնածությունը եւ մասնակից դառնալ խորհրդարանի աշխատանքներին»։
«Երկիր»-ը գրում է. - «Այս տարվա առաջին տասը օրերի ամենահուսադրող նորությունն այն էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը ստիպված չի լինելու պառկել «Հրազդան» մարզադաշտի կողքի առեւտրի կենտրոնի կառուցման համար օգտագործվելիք էքսկավատորի տակ։ Այս կարեւոր նվաճման համար հանրությունը պարտական է հայրենի երկու հայտնի օլիգարխներին` Ռուբեն Հայրապետյանին եւ «Հրազդան» ստադիոնի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին, ովքեր կարծես վերջապես համաձայանության են գալիս առեւտրի կենտրոնի շինարարության, ավելի ճիշտ` այն նախատեսված վայրից փոքր-ինչ հեռու կառուցելու, այդպիսով մարզադաշտին սպառնացող վտանգը նվազեցնելու հարցում։ Սա, անշուշտ, ՀՖՖ նախագահի անձնուրացության եւ ֆուտբոլին նվիրվածության արդյունքն է։ Որովհետեւ եթե նա չստանձներ մայրաքաղաքային իշխանությունների կամ քաղաքաշինության նախարարության գործառույթը շինթույլտվության հարցում, Աղաբաբյանին ոչինչ եւ ոչ ոք կանգնեցնել չէր կարող։ Բայց սա ոչ թե Հայրապետյանի շնորհքն էր, այլ նրա հարազատ կուսակցության` ՀՀԿ-ի, որտեղ պետության գործառույթները կուսակցականացնելու կամ մասնավորեցնելու հրաշալի ավանդույթներ են ձեւավորվում»։