Ամփոփելով 2011-ը` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հարցն այն չէ միայն, որ իշխանության ու այդ նույն իշխանությունը տապալելու, կազմաքանդելու արմատական դիրքերից հանդես եկող ընդդիմադիր կազմավորման ներկայացուցիչները, այնուամենայնիվ, կարողացան նստել «կլոր սեղանի» շուրջ եւ հանգիստ, առանց իրար «բզկտելու», որոշակի հարցեր քննարկել։ Թեպետ ցանկացած պարագայում, ներքաղաքական կուլտուրայի, միջավայրի ու ընդհանրապես քաղաքակիրթ հարաբերությունների առումով նման քննարկումների փաստն ինքնին կարեւոր է։ Ըստ որում, դժվար չէ նկատել, որ, օրինակ, նույն ՀԱԿ-ը, Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որոշ ջանքեր գործադրեց իշխանությունների հետ երկխոսելուն առնչվող իր բարդույթները հաղթահարելու համար, սակայն այդպես էլ չկարողացավ կամ ուղղակի չցանկացավ վերջնականապես ձերբազատվել դրանցից»։
«Իմ կարծիքով՝ իշխանությունը վերցնելու իմաստով Համաժողովրդական շարժման ղեկավարությունն ավանտյուրայի չգնաց: Գնար՝ միգուցեւ հաջողվեր, բայց միգուցե՝ նաեւ չհաջողվեր: Այնպես որ, դա կլիներ զուտ ավանտյուրա»,- «Առավոտ»-ին ասել է ՀՀՇ անդամ, նախկին քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանը: - «Նախ՝ ոչ ոք չէր մտածում, որ արյուն կթափվի, որպեսզի մտածեին՝ գին ունենա. իսկ ո՞վ գիտեր, որ իշխանությունը նման քայլի է գնալու, կրակելու է: Ես չեմ կարող ասել, որ քաջատեղյակ եմ ամեն ինչից, բայց, որքան գիտեմ, այն ժամանակ էլ բանակցությունների մասին ինչ-որ խոսք եղել է, եւ այն ժամանակ էլ նորից նույն իշխանությունները ետ են կանգնել նման քայլից: Վստահորեն չեմ կարող ասել, բայց էդպիսի բաներ գիտեմ»: Գրիգոր Ոսկերչյանի համար այդքան էլ ընդունելի չէր «Առավոտ»-ի դիտարկումը, որ եթե այն ժամանակ համազգային շարժման ղեկավարությունը առաջնորդեր ժողովրդին, գնային անգամ իշխանափոխության, գուցե այլ կերպ իրադարձությունները զարգանային եւ 10 զոհ էլ չլիներ: «Չէ, այդպիսի եզրակացություն ես չեմ կարող անել: Հնարավոր է ավելի շատ զոհեր լինեին», - ասում է նա:
«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Որ օլիգարխիան դարձել է Հայաստանի զարգացման գլխավոր արգելակներից մեկը, կարծես թե որեւէ կասկած չկա: Հարցն այստեղ հենց այն է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն ունի օլիգարխիայից ազատվելու անկեղծ ցանկություն, թե՞ նա մի ձեռքով Տիգրան Սարգսյանի օգնությամբ հասարակությանն է փորձում սիրաշահել, իսկ մյուս ձեռքով ամուր բռնել է օլիգարխիայի ձեռքը եւ քայլում է նրա հետ: Ի վերջո, կարծես թե մի փոքր չափազանցություն կլինի օլիգարխիան վերագրել Քոչարյանին որպես ժառանգություն` Սերժ Սարգսյանի դերն այդ համակարգի կայացման գործում մատնելով անուշադրության: Չէ՞ որ այն օլիգարխների մի մասը, որ ձեւավորվում էին Քոչարյանի կառավարման տարիներին, հենց Սերժ Սարգսյանի հովանավորությունն էին վայելում: Օլիգարխիան հստակ բաժանված էր Սերժ Սարգսյանի եւ Քոչարյանի յուրայինների թեւերի, եւ Սարգսյանի յուրայինները իրենց առաջնորդի հետ միասին հանգիստ սպասում էին իրենց ժամին»:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. - «Առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքն ըստ էության կախված է լինելու երկու հիմնական գործոններից` ի՞նչ որոշում կընդունի Սերժ Սարգսյանը, եւ ինչպե՞ս իրեն կդրսեւորի հասարակությունը: Հետեւաբար, նախընտրական գործընթացները պետք է դիտարկել տարբեր «ռակուրսներով»` ե’ւ Սերժ Սարգսյանի տեսանկյունից, ե’ւ հասարակության տեսանկյունից: Սերժ Սարգսյանը պիտի որոշում ընդունի` իսկապե՞ս «լավագույն ընտրություններն» է կազմակերպելու, թե՞ շարունակելու է զանգվածային ընտրակեղծիքների ավանդույթը… Հիմա հարցին նայենք հասարակության տեսանկյունից: Մարդիկ տեսնում են, որ վիճակն օրեցօր վատանում է, եւ իրենց համար արձանագրում են հետեւյալ իրողությունները. 1. Սերժ Սարգսյանի իշխանության չորս տարիների ընթացքում երկրում որեւէ դրական փոփոխություն չի եղել: 2. Կյանքն օրեցօր դժվարանում է, եւ որպես արդյունք` արտագաղթն ահավոր ծավալներ է ընդունում: 3. Խորհրդարանում կա ակտիվ ընդդիմություն, բայց այդ ընդդիմությունը միայն խոսում է եւ որեւէ հարց չի կարողանում լուծել: Հիմա հարց է ծագում. ի՞նչ որոշում պիտի ընդունի հասարակությունը` հաշվի առնելով այս իրողությունները»:
«Առավոտ»-ը գրում է. - «Պարզվում է Տարոն Մարգարյանն իր ընտրվելու օրը խիզախ հայտարարությամբ ընդամենը փորձեց տպավորություն թողնել: Խոսքն այն հայտարարության մասին էր, թե Աբովյան փողոցը վերադարձնելու է երեւանցիներին: Նույնիսկ քաղաքապետարանում լուրեր շրջանառվեցին, թե այդ գործընթացը կիրականացվի դեկտեմբեր ամսին: Սակայն սայլը տեղից չի շարժվում: Ոչ միայն Աբովյան փողոցի բուտիկները չեն ապամոտնաժվում, այլեւ խանութներում ակտիվորեն առեւտուր է իրականացվում, պարբերաբար նոր տեսականիով թարմացվում: Թերեւս պատճառներից մեկն էլ այն է, որ նոր քաղաքապետը, ինչպես նախորդները, կենտրոնացել է նախատոնական զարդարանքի ու վերջին տարիներին լուրջ կարեւորություն ստացած տոնածառի վրա»: