Հոկտեմբերի 27-ի ողբերգության հերթական տարելիցի առիթով «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Պատրանք է այն, որ եթե Նաիրի Հունանյանին կամ նրա եղբորը «լավ հարցաքննեին», նրանք կհայտնեին, թե ով է այս ահասարսուռ հանցագործության պատվիրատուն։ Ավելի «լավ», քան Գագիկ Ջհանգիրյանը, նրանց ոչ ոք չէր հարցաքննի` նախկին զինդատախազի թիմն այդ առումով հարուստ փորձ ունի։ Նաիրիին, անշուշտ, դրդել են ահաբեկչության, բայց այնպես, որ ինքը չէր գիտակցում, որ կատարում է ուրիշի կամքը։ Աշխատում էին, հետեւաբար, շատ պրոֆեսիոնալ մարդիկ։ Դրա անուղղակի ապացույցն է նաեւ այն, որ «27»-ից հետո կասկածելի հանգամանքներում կյանքից են հեռացել այդ իրադարձության բազմաթիվ մասնակիցներ ու վկաներ, որոնք կարող էին գործի վրա լույս սփռել»։