«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե մինչ այժմ Սերժ Սարգսյանը կարողանում էր ներհանրապետական գզվռտոցը իր շահերին ծառայեցնել` «բաժանիր, որ տիրես» սկզբունքով, ապա ընտրությունների շրջանում նա ստիպված է լինելու գոնե առժամանակ հաշտեցնել այդ երեք թեւերին, իսկ դա նշանակում է, որ նա մի հատ էլ հուշագրի տեքստ պետք է կազմի: Նախագահական պաշտոնի իր գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանը, բացի լեգիտիմության հետեւից վազելուց, գործնականում որեւէ այլ բան չի արել: Նա մեկ հասարակության մեջ է այն փնտրում` ինչ-որ հանրային խորհուրդներ, կլոր սեղաններ կազմակերպելով, մեկ հայ-թուրքական սահմանին էր լեգիտիմություն որոնում` ֆուտբոլային հրավերներ ու օդային համբույրներ հղելով Գյուլին, մեկ Ղարաբաղի հարցում էր լեգիտիմություն որոնում` Գյուլին խնդրելով միջնորդել կամ կարգավորել հակամարտությունը, մեկ լեգիտիմություն է որոնում Մոսկվայում, մեկ` Վաշինգտոնում, մեկ` Բրյուսելում: Լեգիտիմության խնդիրը դարձել է Սերժ Սարգսյանի նախագահության միակ շարժիչը, եւ նրա բոլոր խնդիրները, այդ թվում ներիշխանական, գալիս են հենց դրա բացակայությունից»:
«Երկրի» խմբագիրը գրում է. - «Հայաստանում գնալով ակնհայտ են դառնում ավտորիտար, նույնիսկ տոտալիտար համակարգերին բնորոշ բոլոր բացասական գծերը։ Երրորդ նախագահը, հանդես գալով համեմատաբար փափուկ հռետորաբանությամբ, իր գործունեության մեջ առաջնորդվում է ամենակոշտ, ամեն ինչ մեկ կուսակցության եւ անձամբ իր ձեռքում կենտրոնացնելու գործելակերպով: Մինչդեռ պատմությունից դասեր քաղելու դեպքում ակնհայտ է մի բան. իշխանության նման կենտրոնացումը ծայրաստիճան վտանգավոր է ոչ միայն տվյալ անձի, այլեւ պետականության համար։ Ժողովուրդը վաղ թե ուշ հոգնում է նույն դեմքերից, նույնիսկ այն դեպքերում, երբ աստիճանաբար բարելավվում է կյանքը»։
Ոստիկանական համակարգում կադրային փոփոխությունների վերաբերյալ «Առավոտ»-ի թղթակիցը զրուցել է ոստիկանության հասարակական կարգի վարչության պետի տեղակալ, գնդապետ Կարեն Մեհրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ոստիկանությունում հասկանում են` ո՞րն է ոստիկանապետի քայլերի տրամաբանությունը` իրեն ենթարկեցնել համակարգը, թե՞ այլ բան է ուզում անել ոստիկանապետն անվերջ փոփոխություններով»: Մեհրաբյանը պատասխանում է. - «Ոստիկանությունն ունի կոնկրետ դրված խնդիրներ իր առջեւ եւ ունի ղեկավար` ի դեմս ոստիկանության պետի: Թե իր առջեւ դրված խնդիրները ինչպես կիրականացնի ոստիկանապետը, դա ինքն է որոշում: Այդ որոշումների իրականացման համար պետք է կադրային քաղաքականություն: Երեւի թե մարդն ընտրում է իր կադրին, իր թիմին, տրամաբանական չէ՞»: - «Բայց ոստիկանությունը պետական կառույց է, որեւէ մեկի թիմը չէ», - հակադարձում է լրագրողը: «Չէ, կան որոշակի խնդիրներ, որ մեկ անձը լավ կկատարի, մյուսը` ոչ: Միգուցե մի ոստիկանապետն այդպես է պահանջում, մյուսն ուրիշ ձեւ է պահանջում: Ես բնական եմ վերաբերվում դրան», - պատասխանում է Մեհրաբյանը:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը տեղեկացնում է. - «Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա-2» եւ «Մետաքս-1» սկզբնական կազմակերպությունների ժողովին: Ժողովը երեկ ընտրել է փետրվար-մարտ ամիսներին կայանալիք ՀՀԿ 13-րդ համագումարի կենտրոնի պատվիրակներին: Զարմանալի է, բայց փաստ` պատվիրակներ են ընտրվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը, ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության անդամ Հասմիկ Վարդանյանը: Նկատենք, որ Գագիկ Բեգլարյանը իր պաշտոնանկությունից հետո երկար ժամանակ բոյկոտում էր Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը: Վերջինս պարզապես չէր ներկայանում այդ նիստերին, իսկ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը անընդհատ ստիպված էր լինում ապատեղեկատվություն տարածելու, թե Բեգլարյանը հանրապետությունում չէ: Իսկ հատկապես նիստի օրերին Բեգլարյանը երեկոյան դուրս էր գալիս տանից եւ զբոսնում Երեւանի փողոցներով: Բեգլարյանը սկսեց ՀՀԿ նիստերին մասնակցել միայն վերջերս, ավելի որոշակի` հոկտեմբերի վերջին օրերին, երբ հրաժարականի դիմում ներկայացրեց Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը»:
Նկատի ունենալով աշխարհաքաղաքական ներկա զարգացումները, մասնավորապես Սիրիայում եւ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին փոխնախարար Վարդան Շիրխանյանի հետ զրույցում «Առավոտ»-ի թղթակիցը փորձել է հասկանալ` որքանո՞վ է իրական Ռուսաստանի ներգրավման սցենարները: Շիրխանյանը ասում է. - «Ռուսաստանի 102-րդ բազայի մասին պայմանագիրը Հայաստանի հետ որեւէ թույլտվություն չի տալիս այն օգտագործել Իրանի դեմ որպես հենակետային այլ ուժի համար: Պայմանագիրը նման բան չի նախատեսում, եւ դա պայմանագրով անհնարին է»: Ըստ նրա՝ Իրանը Հայաստանին բարեկամ երկիր է, ամենածանր պահերին մշտապես օգնել է Հայաստանին, եւ Հայաստանը չի կարող թույլ տալ, որ իր տարածքը դառնա հենակետ՝ Իրանին խփելու համար: