ԱՄՆ-ի պետքարտուղարը հավանական է համարել գաղտնազննումը։
Անցյալ տարին բազմաթիվ փորձությունների առաջ կանգնեցրեց Եվրոպական միությանը՝ Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից ներգաղթյալների նոր ալիքից սկսած մինչև Հունաստանի պարտքի ճգնաժամը: Եվ հորիզոնում այսօր առկայծում է մի նոր ճգնաժամ՝ կապված Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի հնարավոր ելքի հետ:
Փորձագետների կարծիքով, այդ հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ-ին հնարավորություն կտա զսպել Իրանի աճող ազդեցությունը տարածաշրջանում:
ԱՄՆ-ի պետքարտուղարը կարևոր հայտարարություններ է արել՝ կապված Հարավարևելյան Ասիայի երկրների միջև հակասությունների հետ, անդրադարձել է Հիրոսիմայի միջուկային ռմբակոծման 70-րդ տարելիցին:
Ըստ պետքարտուղար Քերրիի՝ համաձայնությունը ՄԱԿ ԱԽ-ում Սիրիայի վերաբերյալ նոր բանաձևի շուրջ է՝ նպատակամղված Սիրիայում քիմիական զենք կիրառած խմբավորման բացահայտմանը:
Պենտագոնը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով իր առաջին հարվածային գործողություններն է ծավալել Թուրքիայի տարածքից: ԱՄՆ-ի զինվորականները նշում են, որ գործողությունները Ասադի կողմնակիցների դեմ չեն ուղղված և նպատակ ունեն օդից պաշտպանել դաշնակիցներին Սիրիայում այլ խմբավորումներից:
Նոր տարածքներ զավթելու համար պայքարելուն զուգընթաց՝ «Իսլամական պետություն» խմբավորումը փորձում է դաշինքներ ձևավորել նմանատիպ այլ խմբերի հետ կամ ձգտում է ոչնչացնել դրանք:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին այսօրվանից սկսած հինգ երկիր է այցելելու՝ նպատակ ունենալով ամրապնդել տնտեսական ու անվտանգային կապերը և մեղմել Իրանի միջուկային ծրագրի գործարքի հետ կապված մտահոգությունները:
«Իսլամական պետություն»-ը իր ամենասարսափելի արարքները դարձրել է քարոզչություն: Որոշ վերլուծաբաններ մեղադրում են լրատվամիջոցներին այդ ահարկու պատկերները տարածելու և ահաբեկչական խմբավորման քաղաքականությանը դրանով նպաստելու համար:
Սպիտակ տունը ողջունել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Թուրքիայի կողմից իրականացվող գործողությունները: Սակայն հարվածների տարափ է տեղացել նաև Քրդական աշխատավորական կուսակցության դեմ:
Դեյվիդ Քեմերոնը ցանկանում է ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող օդային գրոհներում ընդլայնել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը։
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ ամրապնդելու է սահմանը՝ կապված երկուշաբթի օրը Սիրիայի սահմանին գտնվող Սուրուչ ավանում տեղի ունեցած պայթյունի հետ:
Ըստ ԱՄՆ-ի դատարան ներկայացված հայցի, Թուրքիան ապօրինի յուրացրել է նախկինում հայերին պատկանող սեփականությունը:
Թուրքական հատուկ ծառայությունները իրենց տարածքում գործողություններ են սկսել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Իրականացվել են զինվորագրությամբ զբաղվող ծայրահեղականների ու ենթադրյալ նորակոչիկների մի շարք ձերբակալություններ, փակվել են ծայրահեղականների մի շարք կայքեր:
Եվրոյի գոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալուց ընդամենը մեկ օր առաջ՝ երկուշաբթի օրը, համաշխարհային շուկաներում իրարանցում է առաջացել՝ պաշտոնական Աթենքի կողմից կապիտալի վերահսկողության հաստատման համար բանկերը փակելու և դրամարկղներից փող կանխիկացնելու սահմանափակումների պատճառով:
«Փոլիսի Ֆորում Արմենիա» կազմակերպությունը, մասնավորապես, պատրաստ է Հայաստանի ցուցարարներին օգնել գիտական խորհրդատվությամբ:
Հունիսի 23-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքում գիտական քննարկումներ էին կազմակերպվել «Թուրքիան, քրդերը և Միջին Արևելքը. ինչ են կանխատեսում տարածաշրջանի համար թուրքական ընտրությունները» թեմայով:
Հայաստանի ու հայության անվտանգության խնդիրներին վերջերս ավելացել է գլոբալ սպառնալիք՝ մահմեդական ծայրահեղականության ծավալումը Մերձավոր Արևելքում: Դրա չեզոքացման ջանքերում հայ - ամերիկյան համագործակցության ընդլայնմանը նպաստելու մասին «Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների հետ:
Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլում եկեղեցին ապաստարան է տալիս «Իսլամական պետություն» խմբավորման ավերից ու կոտորածից փախչող քրիստոնյա գաղթականներին: Մի հսկա ճամբար է գոյացել եկեղեցու շուրջ:
Այժմ մոլորակի վրա կա 60 միլիոն բռնի տեղահանված՝ ավելի քան 8 միլիոնով ավելի, քան մեկ տարի առաջ, և մոտ 20 միլիոնով ավելի, քան 10 տարի առաջ:
Բեռնել ավելին