Մատչելիության հղումներ

Սփյուռքում պատրաստ են աջակցել


Երևան, Բաղրամյան պողոտա, 26-ը հունիսի, 2015թ.
Երևան, Բաղրամյան պողոտա, 26-ը հունիսի, 2015թ.

«Փոլիսի Ֆորում Արմենիա» կազմակերպությունը, մասնավորապես, պատրաստ է Հայաստանի ցուցարարներին օգնել գիտական խորհրդատվությամբ:

Երևանում ծավալվող շարժմանը իրենց աջակցությունն են հայտնել նաև Սփյուռքի մի շարք կազմակերպություններ, շատերն էլ դեռևս սպասում են՝ հարցի շուրջ ճիշտ կողմնորոշվելու համար:

Աջակցող կազմակերպություններից մեկը Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում գործող «Փոլիսի Ֆորում Արմենիա» («Հայաստան - քաղաքականության համաժողով») հետազոտական հասարակական քաղաքական կազմակերպությունն է, որը հանդես է գալիս Հայաստանում համակարգային բարեփոխումներ իրականացնելու դիրքերից:

Պրոֆեսոր Զավեն Քալայջյանը այդ կազմակերպության ակտիվ գործիչներից է, գործադիր վարչության անդամ ու ավագ գիտաշխատող:

«Փոլիսի Ֆորում Արմենիա»-ն իր աջակցությունն է հայտնում բողոքի ցույցի մասնակիցներին ու նշում, որ կարող են նեցուկ լինել նրանց՝ օգնելով գիտական խորհրդատվության ու այլ մակարդակներով, եթե որևէ դիմում կամ խնդրանք լինի:

Միևնույն ժամանակ, շարժման շուրջ ակնհայտ զուսպ պահվածք են դրսևորում ԱՄՆ-ի պետական մարմինները: Միացյալ Նահանգների պետքարտուղարի ժողովրդավարության ու մարդու իրավունքների գծով օգնական Թոմ Մալինովսկին նախորդ օրը ասաց, որ ցույցերի էության շուրջ իրենք որևէ մեկնաբանություն չունեն: «Սակայն պետք է նշեմ, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ազատ հավաքներ կազմակերպելու ու դրանց մասնակցելու իրավունք», - հավելեց նա:

Մինչ այժմ հիմնականում չեզոք դիրքերից հնչող հայտարարությունները, ըստ երևույթին, պայմանավորված են ցույցերի ոչ քաղաքական բնույթ ու զուտ սոցիալական հենք ունենալու փաստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG