«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Օլիգարխները անկեղծորեն համարում են, թե այն ամենը, ինչ անում են, նպաստում է երկրի բարօրությանը։ Բազմազան կուսակցություններ ստեղծելու փորձերը նրանց թվում են կանխահայտորեն հաջողության դատապարտված, քանզի անկեղծորեն համոզված են, թե այն, ինչը իրենք լավ են համարում մարդկանց համար, իսկապես օգտակար է։ Օլիգարխները առանց ամաչելու ուղարկում են իրենց սպասավորներին խորհրդարան, իրենց սիրուհիներին նշանակում շոու-բիզնեսի «աստղեր»։ Հենց օլիգարխները մեծապես նպաստեցին մեր հասարակության ծայրահեղ քրեականացմանը, որն իմաստազրկում է տնտեսական ու քաղաքական ցանկացած ձեռնարկումներ եւ դարձել է Հայաստանի գլխավոր հիմնախնդիրներից մեկը»։