Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ խմբված հարյուրից ավելի երիտասարդներն այսօր «Զարթնիր, լաո» երգը պարբերաբար երգելով, Ֆրանսիայի ու Հայաստանի դրոշները ծածանելով, «Շնորհակալություն», «Մերսի», «Կեցցե Ֆրանսիան» բառերը վանկարկելով եւ ծափահարություններով իրենց երախտագիտությունը հայտնեցին Սենատում երեկ կայացած քվեարկության կապակցությամբ:
Հիշեցնենք, երկուշաբթի օր Ֆրանսիայի Սենատը վավերացրեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունված օրինագիծը:
«Շնորհակալության ցույցի» մասնակիցները հիմնականում ուսանողներ էին, որոնց մի պահ միացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, ում ներկաները անմիջապես շրջապատեցին` ողջույնի եւ երախտագիտության խոսքեր հնչեցնելով: Դեսպանատան առջեւ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին մի շարք երիտասարդական կազմակերպությունների` այդ թվում քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչներ:
«Հավաքվել ենք մեր շնորհակալությունը հայտնենք Ֆրանսիացի հասարակությանը, պետությանն ու Սենատին, որ նման կարեւոր որոշում ընդունելու բարձր իրավագիտակցությունը ունեցան», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀՅԴ երիտասարդական կառույցներից մեկը ներկայացնող մի աղջիկ:
Ակցիային միանում էին նաեւ պատահական անցորդները: