Գնահատելով իշխանական կոալիցիայում տեղի ունեցող խմորումները` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իրավիճակն այնպիսին է, որ Սերժ Սարգսյանը հասարակության մեջ բացարձակապես ոչ մի աջակցություն չունի եւ ստիպված է ապավինել իր մերձավոր շրջապատի ողորմածությանը, որովհետեւ ահավոր վախենում է ե’ւ ժողովրդից, ե’ւ ընդդիմությունից, ե’ւ նույնիսկ իր կոալիցիոն գործընկերներից: Ապացույցների համար հեռուն գնալ պետք չէ: Օրինակ` ԲՀԿ-ի Արարատի տարածքային կառույցի ղեկավարը դուրս է գալիս կուսակցությունից, իր հետ տանում նաեւ համախոհներին, հրապարակավ հայտարարում այդ մասին եւ մի քանի օր անց նշանակվում Արարատի ոստիկանապետ: Չհասկացանք, բա ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերնե՞ր չեն, բա իրար հետ հուշագիր չեն ստորագրե՞լ, որպես ի՞նչ է կոալիցիոն գործընկերոջ տարածքային կառույցը քայքայողին պարգեւատրում ոստիկանապետի պաշտոնով: ԲՀԿ-ից դուրս է եկել` լավ է արել, կողմնակիցներին հետը տարել է` էլի իր որոշելիքն է, բայց դո՞ւք ինչու եք խրախուսում»:
«Հրապարակ»-ը գրում է. - «Երբ ամանորյա տոներից վերադառնալուց հետո մեր քաղաքական դաշտը միանգամից ձեռնամուխ եղավ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի հետ կապված բուռն քննարկմանը, թվաց հենց այդպես էլ պետք է լիներ: Դե, ընտրությունների շեմին պետք է բարձրացվեն արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմների, անօրինականությունները կանխելու եւ օրենսդիր աշխատանքով զբաղվելու անընդունակ անձանց չեզոքացնելու խնդիրները: Եթե մեր աչքի առաջ տարիներ շարունակ մեծամասնական ընտրակարգով տարբեր օլիգարխներ, քրեածին տարրեր ու կիսագրագետ անձինք են ներթափանցել ԱԺ, պետք է դրա դեմն առնել: Եվ այս առումով կուսակցությունների պայքարը հասկանալի էր ու ողջունելի: Բայց այս ամենի մեջ մի բայց կար, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այսօր ընթացող պրոցեսների համատեքստում, եւ որի մասին երեկ բարձրաձայնել է ՀՀԿ խոսնակը: ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ այսօրվա տեսքով, ընդունվել է անցած տարվա մայիսին: Այսինքն՝ ընդամենը մի 7-8 ամիս առաջ: Ինչո՞ւ այդ օրենսգիրքն ընդունելու շրջանում չկար այս իրարանցումը, այս քննարկումներն ու բողոքի ակցիաները»: « Ինչ որ կերպ կարելի է ըմբռնել նաեւ «Ժառանգության» եւ Դաշնակցության պասիվությունը՝ փոքրաթիվ ուժերով չէին կարող հաջողության հասնել: Բայց ինչո՞վ բացատրել ԲՀԿ-ի պահվածքը, որը ժամանակին ձայն չի հանել մեծամասնականը վերացնելու առումով, ավելին՝ կողմ է քվեարկել, իսկ այժմ միանում է առաջադիմական պայքարին», - տարակուսում է «Հրապարակ» օրաթերթը:
«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - « Ժամանակին, երբ առաջին նախագահը հրաժարական տալիս հայտարարեց, թե հետ կգա միայն այն ժամանակ, երբ ազգովի խնդրենք, ոչ ոք չգիտեր, որ դա այնպիսի կպչուն միտք է լինելու, որ վարակելու է իշխանական գրեթե ամբողջ «էլիտային»` դառնալով նրա կենսափիլիսոփայությունը: Բոլորն սկսել են իրենց տեր զգալ` ինչպես սեփական ֆազենդայում: Եվ նրանց թվում է, թե ժողովուրդը դրա համար իրենց միշտ շնորհակալ է ու երախտապարտ: Դրա համար էլ, երբ փորձում են բացատրել, թե ինչու են ցանկանում, օրինակ, պատգամավոր դառնալ, ասում են` ժողովուրդն է այդպես ուզում: Իսկ ժողովրդի` նրանց ընկալումները երկակի են. «իսկական» ժողովուրդն իրենց թայֆաներն են, թաղային ախպեր տղերքը, թիկնապահներն ու հարազատները, ովքեր սեփական բարեկեցության, մանր ու մեծ խնդիրների լուծման համար ուղղակի աղերսելու են, որ նա դառնա պատգամավոր, եւ կյանքի գնով էլ լինի` կապահովեն նրա ընտրվելը: Իսկ մնացածները, իրենց իսկ բնորոշումներով, «բոմժեր» են, «լակոտներ»»:
«Հայոց աշխարհ»-ը անդրադարձել է Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում մեկնարկած` քաղաքապետի պաշտոնի համար ընտրապայքարին` գրելով. - «Դատելով մեկնարկից, ՀԱԿ-ը ճգնում է, որ ընտրապայքարի մեկնարկը հնարավորինս աղմկոտ լինի՝ բարձրագոչ հայտարարությունների ուղեկցությամբ։ Համենայն դեպս, թե՛ Սասուն Միքայելյանը, թե՛ նրա նախընտրական շտաբի ներկայացուցիչները, թե՛ քարոզչական աջակցությունն ապահովող հհշական թերթերը արդեն իսկ հեղեղված են ընտրակաշառք բաժանելու, «տեռորի մթնոլորտի», վարչական ռեսուրսների օգտագործման մասին մեղադրական հայտարարություններով։ Եվ, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, մեղադրանքները շատ են ու ճչան, իսկ փաստացի, առարկայական ապացույցները՝ աղքատիկ, կամ ընդհանրապես չեն ներկայացվում»։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - ««Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում մամուլի ազատության առումով որոշակի առաջընթաց է նկատվում: Առաջընթաց իսկապես կա, բայց այն չնչին է, որովհետեւ «Ա1+»-ը եթերում չէ, հեռուստաընկերությունները շարունակում են ղեկավարվել նախագահական նստավայրից, իսկ թերթերի դեմ անկապ դատեր են բացվել եւ նույնքան անկապ դատավճիռներ հրապարակվել: Նշվում է, որ Հայաստանը «պատվավոր» 77-րդ տեղում է: Դա փոքր սփոփանք է, որովհետեւ մեր ժողովրդի մտավոր պոտենցիալով մենք պետք է առաջին տասնյակում լինենք, եւ մենք պարտավոր ենք ժողովրդավարության առումով մեր հարեւաններից մի քանի գլուխ բարձր լինել»: