Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի որոշումը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորեց նաեւ Թուրքիայի կողմից գործադրված աննախադեպ մեծ ճնշմամբ:
Հիշեցնենք, 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը երկրի սահմանադրությանը հակասելու պատճառաբանությամբ երեկ մերժեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող Ֆրանսիայի Ազգային ժողովի ավելի վաղ ընդունած օրինագիծը:
«Վերջին օրերին եւ վերջին շաբաթներին թուրքական պետական մեքենան իր բոլոր լծակներով ահռելի ճնշում է գործադրում Ֆրանսիայում, որպեսզի կասեցնի Հայոց ցեղասպանության օրինագծի քրեականացումը նախատեսող քվեարկությունը, եւ, անշուշտ, Թուրքիան ամենեւին էլ թույլ պետություն չէ, եւ նրա գործադրած ջանքերը եւ նրա ունեցած լծակները պետք է որոշակի արդյունքներ տային», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց թուրքագետը:
Դրանով հանդերձ` Մելքոնյանը հակված չէ գերագնահատել հանձնաժողովի այս որոշումը, քանի որ հանձնաժողովում ներգրավված են շատ սահմանափակ թվով մարդիկ, մինչդեռ Սենատի լիագումար նիստը միանգամայն այլ որոշում կարող է կայացնել:
Ռուբեն Մելքոնյանը հիշյալ որոշման հետ կապված նաեւ հետեւյալ հանգամանքն է ընդգծում. - «Կարծում եմ նաեւ, որ սա յուրահատուկ մի քայլ է թուրքական կրքերը փոքր ինչ հանդարտեցնելու համար, քանի որ այս որոշումից հետո թուրքական ամբողջ մամուլը, վերլուծական շրջանակները որոշակի ոգեւորություն էին ապրում: Եվ սա, միգուցե, նաեւ ստրատեգիական քայլ է Ֆրանսիայի կողմից` քվեարկությունից առաջ փոքր ինչ մեղմել կրքերը Թուրքիայում եւ կատարել վճռական քայլը»:
Հարցին` ունե՞ք կանխատեսում, ինչպիսի՞ն կլինի Սենատի վերաբերմունքը, թուրքագետը պատասխանեց. - «Եթե մինչ այս պահը տեղի ունեցած զարգացումները հիմք ընդունենք, բավական մեծ է հավանականությունը, որ Սենատը ի վերջո կընդունի օրինագիծը»:
Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ առավել հոռետեսորեն է տրամադրված ու առավել հավանական է համարում, որ Սենատը, ինչպես եւ հանձնաժողովը, չի վավերացնի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի որոշումը, նրա կարծիքով, եւս մեկ անգամ ցույց տվեց, որ սա «ներքաղաքական հարց է ու որոշակիորեն առնչվում է Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների հետ»: Ընդ որում, քաղաքագետը համարում է, որ Սարկոզին երկու դեպքում էլ շահում է: Եթե Սենատը վավերացնի օրինագիծը, Սարկոզին, բնականաբար, անմիջապես կշահի ֆրանսահայերի համակրանքը, որը կձգտի պահպանել մինչեւ ընտրությունները:
Իսկ եթե Սենատը չվավերացնի օրինագիծը, ապա, Կիրակոսյանի կարծիքով, Սարկոզին միեւնույն է կմնա «նախագահի այն թեկնածուն, ով նախաձեռնել է այս գործընթացը, եւ այդ պարագայում նա ֆրանսահայերի քվեն շահելու օգտին ավելի ուժեղ փաստարկ կստանա»:
Ռիչարդ Կիրակոսյանը եւս համարում է, որ հանձնաժողովի որոշումը նաեւ Թուրքիայի գործադրած ճնշման հետեւանք է: Նրա խոսքով, դա հատկապես անհեթեթ է Հրանտ Դինքի գործով Թուրքիայում կայացված դատավճռի ֆոնին: