«Առավոտ»-ը գրում է. - ««Անհայտ ուժերի» կողմից գաղտնալսված երկու պատգամավորների մասնավոր զրույցի բովանդակությանը մենք պայմանավորվեցինք չանդրադառնալ՝ կարծես թե այս հարցում որոշակի կոնսենսուս կա: Բայց պետք է, հավանաբար, անդրադառնալ գաղտնալսման փաստին, ինչպես նաեւ նրան, թե ինչու է իշխանությունը որոշել այս գաղտնալսումը հրապարակել: Նախ՝ եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ մեր երկրում դեռ գոյություն ունի քաղաքական լրտեսություն, որը կար խորհրդային շրջանում: Եթե Սովետի ժամանակն արդեն անցած լիներ, այդ ձայնագրությունն իրականացրած եւ ինտերնետում տեղադրած մարդիկ կկանգնեին դատարանի առաջ: Քանի որ իմ այդ ենթադրությունը քմծիծաղով կընդունվի, մնում է եզրակացնել, որ Սովետը դեռ շարունակվում է: ՀՀԿ համագումարում արմավիրցի «կթվորուհու» եւ նման այլ ելույթները դրա վկայությունն են»:
«Հրապարակ» թերթում կարդում ենք. - «Ահա եւ եկավ կոմպրոմատների պատերազմի ժամանակը: Թվում է՝ ուժեղ մրցակից չունեցող Սերժ Սարգսյանն ու իր շրջապատն անհանգստանալու ոչինչ չունեն, իսկ դա նշանակում է, որ կոմպրոմատներ կիրառելու, սրան-նրան «փչացնելու», մրցակիցների ռեյտինգի նվազեցման վրա աշխատելու հարկն էլ չկա: Բայց, պարզվում է, մթնոլորտն այնպես են փչացրել, որ ոչ մի միջոց այլեւս անընդունելի չէ՝ անգամ ամենակեղտոտ ու ամենանենգ մեթոդները: Եվ այսպես, ասպարեզ է նետվել մի գաղտնալսման ձայնագրություն, որն ինքնին որեւէ մեծ անակնկալ չէր պարունակում, բայց տպավորությունն այնպիսին է, ինչպիսին ժամանակին ունեցան Անժելա Սարգսյանի լուսանկարները»:
«Ժողովուրդ» օրաթերթ. - «Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի գաղտնալսված զրույցի հրապարակումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Սակայն ուշագրավ է, որ այս ընթացքում նրանցից յուրաքանչյուրի կուսակիցներն էլ փորձում են հանրության ուշադրությունը շեղել զրույցի բովանդակությունից` անընդհատ շեշտը դնելով գաղտնալսման անօրինականության վրա: Ինչ խոսք, որեւէ մեկի անձնական զրույցները գաղտնալսելը` առանց դատարանի համապատասխան որոշման, հակաօրինական է: Խնդիրն այն է, սակայն, որ տվյալ դեպքում Վարդան Օսկանյանն ու Լեւոն Զուրաբյանը ամենեւին էլ անձնական բնույթի զրույց չէին վարում: Պատգամավորները զրուցում էին իրենց կուսակցությունների քաղաքական մարտավարությունից: Եվ այդ առումով թերեւս արժեր, որ հասարակությունն իմանար, թե ովքեր են իր ընտրյալները»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Համացանցում տեղադրված ձայնագրությունը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ այդ զրույցից պարզվում են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ինչպես ՀԱԿ-ի ներսում տեղի ունեցող խմորումներին, այնպես էլ ՀԱԿ-ԲՀԿ հարաբերություններին: Առաջնայինը, սակայն, նախագահի այլընտրանքային թեկնածուի մասին դատողություններն են»:
Անդրադառնալով ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` «Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Սա, իհարկե, Սերժ Սարգսյանի առաջին չափազանցություն-ելույթը չէր իր նախագահական պաշտոնավարման ընթացքում, բայց հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը, իհարկե, կարող էր իրականությանը մի քիչ ավելի մոտ ելույթ ունենալ եւ խոսել առկա խնդիրների, նախորդ ելույթներից անկատար մնացած դրույթների մասին: Իսկ դրանք շատ են, շատ-շատ, ու դրանք պետք է դառնային նրա ելույթի առանցքը, որովհետեւ նա պատրաստվում է երկրորդ անգամ հավակնել Հայաստանի նախագահի պաշտոնին: Բայց Սերժ Սարգսյանը հերթական անգամ նախընտրեց դեկլարատիվությունը, նախընտրեց քաղաքակիրթ կենացի մակարդակը, նախընտրեց չնկատել այն հիմնարար խնդիրները, որ կան Հայաստանի առաջ` որպես հասարակություն եւ որպես պետություն: Այս առումով, Սերժ Սարգսյանի ելույթը եթե բնորոշենք մեկ ձեւակերպմամբ, կարող ենք որակել «ոչ ադեկվատ» ելույթ: Այսինքն` Սերժ Սարգսյանն այդ իմաստով բացարձակապես անհաղորդ է Հայաստանի հանրային տրամադրություններին եւ չգիտի մի պարզ բան` հասարակությանը հնարավոր չէ կերակրել նման ելույթներով, որովհետեւ մարդիկ անմիջականորեն իրենց մաշկի վրա են զգում այն խնդիրները, որոնք առավել կարեւոր են, որոնք կազմում են իրականությունը, բայց շրջանցվում են Սարգսյանի ելույթում»: