Թուրքական մամուլը նշում է, որ այցելությունը կատարվեց, այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ն հաստատեց Սիրիայի հետ սահմանին Patriot տիպի հրթիռային համակարգեր տեղադրելու Թուրքիայի խնդրանքը:
Պենտագոնի մամուլի քարտուղարրը լրագրողներին ասել է, որ Պանետան արդեն հրամանագիր է ստորագրել Patriot հրթիռների երկու համակարգ ուղարկել Թուրքիա, ինչպես նաեւ 400 զինվորականներ, որոնք պետք է սպասարկեն հրթիռային համակարգերը:
Ինջրլիկ կատարած կարճատեւ այցելության ընթացքում Լեոն Պանետան այստեղ տեղակայված ամերիկյան զորախմբին ասել է, որ հաստատել է տեղաբաշխումը՝ օգնելու Թուրքիայի հակաօդային պաշտպանությանը, որի մեծ անհրաժեշտության կաիրքը կա Սիրիայի սպառնալիքներից պաշտպանվելու համար:
Ինջիրլիկ ռազմաօդային բազան գտնվում է Սիրիայի սահմանից մոտ 60 մղոն հեռավորության վրա: Առայժմ չի հստակեցվել, թե կոնկրետ որտեղ եւ որքան ժամանակով են տեղադրվելու հրթիռները: Պենտագոնի պաշտոնյաներից մեկն ասել է, թե հրթիռները Թուրքիա տեղափոխելու համար 3 շաբաթ կպահանջվի։
Patriot-ի եւս չորս համակարգ Թուրքիա կտեղափոխվի Գերմանիայից ու Նիդեռլանդներից:
Թուրքիային ցուցաբերվող ռազմական այս աջակցությունը հաջորդեց ամերիկյան պաշտոնյաների հայտարարությանը, ըստ որի վերջին օրերին Սիրիայի կառավարական զորքերը Scud տիպի հրթիռներ են կիրառել ապստամբների դեմ, ինչպես նաեւ մեծանում է սիրիական ռեժիմի կողմից քիմիական զենք կիրառելու վտանգը:
Լեոն Պանետան ասել է, թե Թուրքիայի, Հորդանանի ու Իսրայելի հետ միասին ԱՄՆ-ը մոնիթորինգի տակ պահելու Սիրիայի քիմիական զենքի պահուստները: Նա զգուշացրել է Սիրիայի ռեժիմին, որ եթե քիմիական զենք օգտագործեն, հետեւանքները շատ լուրջ կլինեն:
«Մենք պլաններ ենք մշակել նախագահին ներկայացնելու համար: Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է նա:
Սիրիայում անհանգստությունները սկսվելուց ի վեր Թուրքիան ուժեղ աջակցություն է ցուցաբերում Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ապստամբությանը, որն արդեն 21 ամիս շարունակվում է, բայց վախենում է, որ հակամարտության ընդլայնման դեպքում կարող է հարձակումների ենթարկվել Սիրիայի կողմից: