«Հայկական ժամանակ»-ը, մեջբերելով Վլադիմիր Պուտինի խոսքը, թե Սերժ Սարգսյանը ստացել է ավելի քան 60 տոկոս քվե, գրում է. - «ՌԴ նախագահը մոտավորապես ասում է, որ կարեւոր չէ` ինչ է կատարվում Հայաստանում, կարեւոր չէ նույնիսկ որքան ձայն է ՀՀ իշխանական համակարգը հաջողացրել վերագրել Սերժ Սարգսյանին, ինքը կարող է ավելին անել, «ինչքան ուզես, էնքան կխփենք» տրամաբանության մեջ, բայց անհրաժեշտ է, որ Սարգսյանն էլ իրագործի «ծրագրերը»։