Արձանագրելով, որ ընդդիմության` Սահմանադրական դատարան ներկայացրած իրավական հիմնավորումները թույլ են` «Հրապարակ»-ը գրում է. - «Գուցե իսկապես ընդդիմության ներկայացուցիչներն այս պարագայում լավ չէին պատրաստվել եւ ամենալավ մասնագետներին ու ամենախելացի փաստարկները չեն ներկայացրել ՍԴ, բայց դրանից ընտրությունների կեղծման փաստը չի փոխվում, եւ հանրության գիտակցության մեջ էլ ընտրված թեկնածուի կշիռը չի մեծանում: Ընդհանրապես՝ իշխանական լծակներ տիրապետողների խելքն ու հնարամտությունն այս պարագայում ավելի շատ իր կերակրատաշտը պաշտպանողների ցինիզմի է նման եւ հանցագործների ճարպկության, այլ ոչ թե ազնիվ ու արդար ընտրություններ անցկացրածի համոզմունքի: Չէ՞ որ մեր փոքրիկ երկրի գրեթե յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած ընտրատեղամասում մի ծանոթ-բարեկամ-ընկեր է ունեցել եւ ամենալավը գիտի, թե ինչ է կատարվել փետրվարի 19-ին»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ինչի՞ վրա է հիմնված Րաֆֆի Հովհաննիսյանի վստահությունը, որ հենց նա է ընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ: Որ ընտրություններն անցել են խախտումներով, կեղծիքներով, այդ գործընթացին «ավանդաբար» հատուկ այլանդակություններով, որ տեղամասային թվերի տրամաբանական վերլուծությունը մեծ կասկածների տեղիք է տալիս, որ ԿԸՀ-ի հայտարարած արդյունքները, ինչպես միշտ, արժանահավատ չեն թվում՝ այդ ամենը ճիշտ է, եւ դրա բազմաթիվ հաստատումները կան նաեւ մեր թերթում եւ կայքում: Որ իշխանությունը մատը մատին չի խփում՝ պատժելու ընտրահանցագործներին, նույնպես փաստ է: Բայց նույնիսկ այդ ամենը հաշվի առնելով՝ կարո՞ղ է արդյոք պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն իրեն հռչակել հանրապետության նախագահ, թե՞ «Վազգեն, նախագահ», «Ստեփան, նախագահ», «Լեւոն, նախագահ» եւ «Րաֆֆի, նախագահ» կարգախոսները զուտ հոգեբանական նշանակություն ունեն: Պարզ է, որ հասարակ մարդիկ կբերեն հետեւյալ փաստարկը՝ «բա դու չգիտե՞ս, որ սաղ ժողովուրդը Րաֆֆիին է ընտրել, ինչքան հարեւան-բարեկամ ունեմ՝ Րաֆֆիին է ձայն տվել»: Շարքային քաղաքացիներից ավելի լուրջ փաստարկներ չեն էլ պահանջվում: Բայց քաղաքական գործիչներից սպասելի են ավելի խորը հիմնավորումներ: Ընդ որում, անձամբ ես այնքան եմ մարդկայնորեն համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ եթե նա կամ «Ժառանգության» հայտնի գործիչները ինձ ցույց տան մի փաստաթուղթ, որից անմիջապես հետեւում է, որ Րաֆֆին ստացել է ընտրողների, ասենք, 65, 81 կամ 100 տոկոսի ձայները, ես չեմ էլ ստուգելու այդ թուղթը, պարզապես կհավատամ նրանց: Բայց քանի որ նման թուղթ չկա, գուցե կարելի է ասել՝ ոչ թե «ես ընտրվել եմ», «ես ազգընտիր եմ», այլ՝ «ընտրություններն անցել են այնպես, որ դրանց պաշտոնական արդյունքները չեն կարող արժանահավատ համարվել»: Դա նաեւ ընդդիմությանը որոշակի մանեւրի տեղ կտա: Հակառակ դեպքում ընդդիմության առաջնորդն ինքն իրեն դնում է փակուղային իրավիճակի մեջ՝ ես ընտրվել եմ, բերեք իմ գահը»:
«Հայոց աշխարհ»-ը, Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժումը կապելով Հնդկաստանի անկախության խորհրդանիշ Մահաթմա Գանդիի` բռնությունը բացառող փիլիսոփայության հետ` գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա ընտրարշավի «աշխարհաքաղաքական պարտիայում» ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իշխանությանը հզոր ճնշման տակ պահելու հնարավորություն, իշխանություն, որն այս օրերին արտաքին ճակատում կանգնեցվել է հիրավի ճակատագրական ընտրության առաջ։ Նման պարագայում ինքնազոհության դիմելու Րաֆֆիի գանդիական պատրաստակամությունը ստեղծում է մի իրավիճակ, որը հիշեցնում է խորհրդային «Զանգեզուր» ֆիլմի բոլշեւիկ «հերոսի»՝ «Քեզ հետ միասին, Սաքո՛» մտադրությունը։ Ուրեմն ամեն գնով պետք է պահպանել Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա թանկագին առողջությունը»։
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթում կարդում ենք. - «Եվ այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց եւ ասաց, որ Սերժ Սարգսյանը նախագահ կդառնա եւ Ավետարանի վրա կերդվի միայն իր դիակի վրայով: Սա իսկապես կտրուկ քայլ էր, եւ կարելի է արձանագրել, որ դրանից հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակում ինչ-որ բան փոխվել է: Համենայն դեպս` Րաֆֆի Հովհաննիսյանը «վա բանկ» է գնում, ու հիմա արդեն իսկապես «զադնի տալ» չկա, որովհետեւ այլեւս չի կարող հենց այնպես մի օր վեր կենալ ու գնալ տուն: Մյուս կողմից, սակայն, սա քաղաքական պայքար է, եւ ցանկացած քայլ գնահատվում է ոչ թե ըստ դրա գեղեցկության կամ անվեհերության, այլ ըստ նրա, թե որքանով է այդ քայլն արդյունավետ` վերջնական նպատակին հասնելու առումով»: «Հասարակությունն այս օրերին կարծես թե բաժանվել է` կան Րաֆֆիին հարգողներ եւ սատարողներ, նրան հեգնողներ եւ կարեկցողներ։ Բայց ուշադրություն դարձրեք` հարգանքը, հեգնանքը կամ կարեկցանքը քաղաքական կատեգորիաներ չեն։ Հասարակությունը նրան ընտրել է, որպեսզի Հայաստանում իշխանափոխություն լինի, եւ այսօր միայն մի հարց կարող է լինել` ճի՞շտ մարդու է ընտրել այդ նպատակն իրականացնելու համար, թե՞ սխալ», - ամփոփում է թերթը։