Հակադարձելով նախագահ Սերժ Սարգսյանի այն արձանագրմանը, թե իշխանության մեջ գտնվողները չպետք է քննադատեն վերադասներին, հակառակ դեպքում պետք է հրաժարվեն պաշտոններից` «Հրապարակ» օրաթերթը գրում է. - «Ինչո՞ւ պետք է իշխանության մեջ գտնվողները վախենան իրենց կարծիքը հայտնելուց եւ վերադասին քննադատելուց: Գուցե հենց այդ զորանոցային «հավսար-զգաստի» վիճակն է այն «գաղջ» մթնոլորտի պատճառը, որի մասին խոսում էր ինքը՝ Սերժ Սարգսյանը, եւ որը, այո, նկատում են բոլորը: Եթե վերադասին քննադատելը մեզանում արգելված է, ինչպե՞ս կարող են առողջ բանավեճեր ընթանալ իշխանության ներսում, սխալ որոշումները կանխվել: Հենց նման մթնոլորտում չի՞ ձեւավորվում անձի պաշտամունքը, քծնանքը, պնակալիզությունը: Եվ այդ մթնոլորտը չէ՞ պատճառը, որ սխալ պատկեր են ներկայացնում երկրի նախագահին, համոզում, որ «պրոբլեմ չկա», որ հասարակությունը գոհ է ու երջանիկ, իսկ երկիրը ծաղկում է ու բարգավաճում»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը եւս արձագանքում է «գաղջ մթնոլորտ» ձեւակերպմանը. - «Մեզ, օրինակ, թվում է, որ Հայաստանում գաղջ մթնոլորտի պատճառը հենց այն է, որ երկրում իշխում են հանցագործներն ու կաշառակերները: Բնականաբար, փայլուն քաղաքագետ լինել պետք չէ` հասկանալու համար, որ եթե այդ հանցագործներն ու կաշառակերները հեռացվեն իշխանությունից, երկրում մթնոլորտը կփոխվի: Բայց Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, դեմ է խնդրի լուծման այս տարբերակին: Եվ դա միանգամայն հասկանալի է. անձամբ իր համար մթնոլորտն առայժմ գաղջ չէ: Պարզապես երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի»:
«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Հարց. - «Չնայած հետընտրական ալիքը նվազելու միտում ունի, այնուամենայնիվ հրապարակում տարբեր «հեղափոխական» սցենարներ են քննարկվում։ Մեկը պատրաստվում է միլիոնանոց երթ կազմակերպել ապրիլի 8-ին, մյուսը՝ ապրիլի 9-ին այլընտրանքային ինաուգուրացիայի է հրավիրում երկրորդ տեղը գրաված թեկնածուի կողմնակիցներին, մյուսը խոսում է ստվերային կառավարության մասին։ Այս ամենի տակ որեւէ առարկայական հենք կա՞»։ Պատասխան. - «Մի կողմից, տեսնում եմ բաղձանք ու երազանք՝ հասնելու իշխանական աթոռի, մյուս կողմից՝ ժողովրդի դժգոհ հատվածին «պատանդելու»՝ պատանդի վիճակում պահելու ցանկություն։ Չի՛ կարելի ժողովրդին անընդհատ կերակրել անիրականանալի խոստումներով։ Նույնիսկ եթե այդ խոստումներն իրականանալի լինեն, միեւնույն է, դա զուտ ճաշակի կամ բարի կամքի խնդիր չէ. պիտի լինեն իրատեսական ծրագրեր, ռեսուրսներ եւ մարդիկ, որոնք կարող են իրականացնել այդ ծրագրերը։ Այն թիմը, որն այսօր ըմբոստացած է եւ ըմբոստացնում է ժողովրդին, կադրային լուրջ խնդիրներ ունի։ Համենայն դեպս հրապարակում չեք տեսնի ճանապարհ անցած, կառավարման փորձ ունեցող մարդկանց, որոնք ճանաչելի կամ ընկալելի են հանրության լայն շերտերի համար։ Խոսում են ստվերային կառավարության մասին, տրվում են անուններ, որոնց մեծ մասը անճանաչելի անուններ են՝ ոչ քաղաքական դեմքեր են, ոչ էլ գոնե ռեգիոնալ ճանաչելիություն ունեն։ Այստեղ ե՛ւ բացասական կողմը կա, ե՛ւ դրական։ Բացասականն այն է, որ օր առաջ ստվերային կառավարություն «կազմելով»՝ փորձում են ժողովրդին պահել հրապարակում, տպավորություն ստեղծել, թե հեսա-հեսա գալիս են իշխանության։ Մյուս կողմից, եթե նման կառույցները կարող են նպաստել ընդդիմադիր ճամբարի ինքնակազմակերպմանը, այսինքն՝ ընդդիմության ինստիտուտի կայացմանը, դա շատ դրական կլինի։ Ամբողջ աշխարհում ընդունված է՝ կան քաղաքական թիմեր, որոնք ոչ միայն իշխանության գալու միտումներ են դրսեւորում, այլեւ ասում են՝ եթե իշխանության գանք, մեր կադրային բանկը սա՛ է»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. - «Կիպրոսի բանկային համակարգում ծայր առած ֆինանսական ճգնաժամը, որն այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարող է մեծ ազդեցություն թողնել նաեւ ՀՀ բանկային համակարգի վրա, ընդ որում դա կարող է զգացվել առաջիկայում: Խնդիրն այն է, որ Կիպրոսի բանկային համակարգում կուտակված է հայկական կասկածելի ծագմամբ կապիտալի մի զգալի մասը: Այդ կապիտալը հիմնականում պատկանում է մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք այդ գումարները որպես օտարերկրյա ներդրում Կիպրոսի միջոցով ներդնում են Հայաստանում: Այդ սխեմայով գործելու պարագայում նրանք կարողանում են հանրությունից գաղտնի պահել իրենց սեփականությունը: Որպեսզի պատկերացում կազմենք այդ մութ գումարների ծավալների մասին, նշենք, որ միայն ՀՀ բանկային համակարգում «կիպրոսյան» ծագմամբ ներդրումները նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն կազմում են 84 միլիոն դոլար»: