«Ժամանակ» թերթը նախագահի նախկին թեկնածու, իրեն էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանի կալանավորումը դիտարկում է ներքաղաքական վերջին զարգացումների տրամաբանության մեջ. - «Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է բոլոր հիմքերն ունենալ հայտարարելու, որ այս անգամ էլ մահափորձի գործով ձերբակալությունը նպատակ ունի շեղել հասարակական ուշադրությունը իր հետընտրական պայքարից: Ինքնին էպոսագետի ձերբակալությունն, իհարկե, չի կարող երկար ժամանակով շեղել ուշադրությունը, սակայն հենց այդ կուլիսային զարգացումները, որ անկասկած կլինեն, որ չեն կարող չլինել, ամենայն հավանականությամբ կբերեն հետաքրքրական շարունակության: Իսկ դրանք չեն կարող չլինել, որովհետեւ միամիտ կլինի կարծել, որ Վարդան Սեդրակյանն է Հայրիկյանի մահափորձի հետեւում, եւ եթե անգամ իրավապահների կասկածները հիմնավոր լինեն նրա առնչության մասով, ակնհայտ է, որ այդ ամենի հետևում, անշուշտ, կան այլ ուժեր, ինչի մասին արդեն իսկ հասցրել է հայտարարել նաեւ Պարույր Հայրիկյանը` մեկնաբանելով Սեդրակյանի ձերբակալությունը»: «Ընդհանրապես այս ամբողջ պատմության մեջ շատ բաներ է պատկերացնելը դժվար, եւ երեւի թե Հայրիկյանի գործը բավական երկար ժամանակով դառնալու է հայաստանյան ներքաղաքական զարգացումների Պանդորայի արկղը», - ամփոփում է թերթը:
«Չորրրորդ ինքնիշխանություն»-ը կանխատեսում է. - «Ընդամենը մի քանի օր անց Սահմանադրական դատարանը հրապարակելու է իր որոշումը (թե ինչպիսին կլինի այն` հասկանալի է), եւ դրանից հետո ընտրությունների թեման պաշտոնապես համարվելու է փակված: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունները մի հզոր հակաքայլ են ունենալու. չեն արտոնելու Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները եւ վերջ: Այդ դեպքում ցանկացած հանրահավաք կհռչակվի «ապօրինի», եւ ոստիկանությունը պարզապես կցրի այն: Ի վերջո` եթե ցուցարարները խաղաղասեր են ու բարի, դա դեռ չի նշանակում, թե ոստիկանությունն էլ է հրաժարվելու բռնություններից: 2008 թվականի մարտի լույս 1-ի գիշերը նույնպես Ազատության հրապարակի ցուցարարները հանգիստ քնած էին իրենց վրաններում, ու բոլորս հիշում ենք, թե ինչով ավարտվեց դա: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ այդ ռեսուրսը չունի. նրա այսօրվա հանրահավաքներին մասնակցում է 20-30 անգամ ավելի քիչ մարդ, քան 2008-ին»:
«Հրապարակ» թերթը զրուցել է ՀՀՇ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանի հետ: «Ձեր պատկերացմամբ, մեր երկրում ձեւավորված հետընտրական այս շարժումը հիասթափությա՞ն է բերելու: Այս ըմբոստությունը կշարունակվի՞, թե՞ կմիաձուլվի իշխանության առաջարկների հետ ու կմարի: Ի՞նչ եք կանխատեսում» հարցին Իգիթյանը պատասխանել է. - «Իհարկե չի մարի: Ես հասկանում եմ, թե ինչ է ուզում Րաֆֆի Հովհաննիսյանը, թե ՀՀ-ում ապրող մարդիկ ինչ են ուզում, բայց թե ինչպես եմ տեսնում ապագա իշխանությանը, ես պատասխաններ չեմ տեսնում: Թե ինչպես պետք է փորձի իշխել ու ղեկավարել Հայաստանի իշխանությունը՝ ժողովրդի ուղեղներ փակելով»: Հարց. - «Բայց դա կախված է նաեւ ընդդիմության քայլերից ու պահվածքից, չէ՞»: Պատասխան. - «Գիտեք, էստեղ մի քիչ տարբերություն կա նախորդ բոլոր շարժումներից, եթե եղել է մի լիդեր կամ մի խումբ, որոնք ինչ-որ քայլեր էին իրենց ուղեղներում մշակում եւ փորձում էին տանել ժողովրդին իրենց հետեւից, հիմա լրիվ այլ է, կա համատարած ըմբոստություն, հստակ է մի բան ժողովրդի մոտ, որ այսպես ապրել հնարավոր չէ, քանի որ գնում ենք դեպի կործանում, եւ այդ դժգոհությունը ոչ թե սերմանում է Րաֆֆին, այլ գալիս է ներքեւներից, եւ ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանը նույնն համահունչ ձեւով ասում է այն, ինչ ժողովուրդը, որ պետք է նոր կյանք ունենանք»: Հարց. - «Որոշ վերլուծաբաններ ասում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի գործողության ծրագիր, հստակ քայլեր»: Պատասխան. - « Դա ասում են այն մարդիկ, ովքեր հին ձեւով են պատկերացնում դա: Գործողությունը պատկերացնում են մարդկանց փողոց հանելով, երթ ու հանրահավաքներ կազմակերպելով, հիմա մի քիչ բան է փոխվել»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հետեւելով Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին օրերի քայլերին՝ հանգում ես միանշանակ եզրակացության. «Ժառանգության» առաջնորդն ինտենսիվ որոնումների մեջ է: Ինչպես ցանկացած քաղաքական գործիչ, նա եւս դաշնակիցներ է որոնում: Առայժմ առանց մեծ հաջողությունների: Իսկ եթե ելք չկա կամ գոնե առայժմ նա ինքն իր համար այն չի նշմարում, ապա առնվազն պետք է ժամանակ շահել: Դժվար չէ նկատել, որ ժամանակ շահելու խնդիր է հետապնդում նաեւ Սահմանադրական դատարան դիմելու Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը»: