«Առավոտ»-ը գրում է. - «Եվ այսպես, իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսվում է երկխոսության նման մի բան: Ընդհանուր առմամբ, դա դրական երեւույթ է: Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան երկխոսությունը, անկախ իր ձեւական թերություններից, պետք է խրախուսել: հիմա ցանկալի է ոչ թե սրել հակասությունները, ոչ թե կշտամբել կողմերին, այլ հակառակը՝ չվարկաբեկել, չհեգնել երկխոսությունը եւ դրանով բացասական իմաստով «թասիբի չգցել» դրա մասնակիցներին: Առայժմ պարզ չէ, թե ինչով կարող են ավարտվել բանակցությունները, փոխարենը կարելի է վստահաբար ասել, թե ինչ կլինի, եթե Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու ոտքը դնեն մի կոշիկի մեջ եւ իրենց շրջապատող «բազեների» հորդորով ցուցաբերեն «վճռականություն»: Ընդդիմադիր շարժումը կմարի ճիշտ այնպես, ինչպես դա եղավ նախորդ շարժումների հետ, հասարակության մեջ կտիրի ավելի մեծ հուսահատություն, քան կար ընտրություններից առաջ, եւ որեւէ ոլորտում փոփոխությունների հույս մոտակա ժամանակներս չի լինելու: Այդպես կլինի, կրկնեմ, եթե կողմերն անզիջում դիրք զբաղեցնեն, որովհետեւ այդպես է վերջանում ցանկացած առավելապաշտություն: Որ նման ելքը ձեռնտու չէ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ակնհայտ է: Բայց դա նույնքան կդժվարացնի նաեւ Սերժ Սարգսյանի կյանքը, որովհետեւ նախագահն այդպիսով ամբողջությամբ կախված կլինի «ձայներ բերող տղաներից»: «Այնպես որ՝ բանակցությունները եւ դրանց արդյունքում ծնված փոխզիջումը միակ արդյունավետ ելքն են», - եզրափակում է թերթի գլխավոր խմբագիրը:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Որքան էլ ցավալի է, բայց «Բարեւի հեղափոխությունը» վերջնականապես զավեշտի է վերածվում: Րաֆֆի Հովհաննիսյանը, որը մարտի 10-ից հացադուլ էր հայտարարել ու ասում էր, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին երդում կտա իր դիակի վրա, հանկարծ հայտարարեց, թե պատրաստ է ընդունել Սերժ Սարգսյանի նախագահությունը, եթե նա առաջիկա մեկ տարվա ընթացքում նախագահական կամ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնի, իսկ մինչ այդ իրեն տա ՀՀ գլխավոր դատախազությունը, հարկայինն ու մաքսայինը, ԱԱԾ-ն, ԱԳՆ-ն, Կրթության եւ գիտության նախարարությունը, Վերահսկիչ պալատը, Արդարադատության խորհուրդը եւ հակակոռուպցիոն հանձնաժողովը: Մի խոսքով` ամեն ինչ: Այսպիսով` թվում էր, թե Ազատության հրապարակի գործընթացները մեկ դերասանի թատրոնի են վերածվել, բայց անսպասելիորեն խաղի մեջ մտավ նաեւ Սերժ Սարգսյանը, եւ ամեն ինչ վերածվեց երկու դերասանի թատրոնի»:
«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Ոչինչ, որ մոտ կես կիլոմետր միմյանցից հեռու գտնվող գործիչները խոսում են նամակի լեզվով՝ նորմալ է ու նախընտրելի, քան սպառնալիքների ու հայհոյանքների, առավել եւս զենքի լեզուն: Բայց արժեր, որ ավելի ազնիվ լինեին ինչպես միմյանց, այնպես էլ հանրության հետ: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն արտահերթ նախագահական ընտրություններ է պահանջում, թերեւս վստահ է, որ դա չի կատարվելու, եւ այդ անիրատեսական պահանջը ներկայացնելու իմաստը սեփական կամքն ու մարտական տրամադրվածությունը ցուցադրելն է: Նույնը եւ Սերժ Սարգսյանն է անում, երբ խոսում է «արդյունավետ երկխոսություն» սկսելու, «թուղթ ու գրիչով» աշխատելու, «հաստատապես արդյունքի հասնելու» մասին»: « Երբ պատասխանի միմյանց հակասող այս տրամադրությունները համադրում ես, դժվար է չեզրակացնել, որ այն մի նպատակ ունի՝ ստիպել, որ Րաֆֆին դուրս գա հացադուլից եւ ամեն ինչ անել ապրիլի 9-ի երդմնակալության արարողությունն անկոնֆլիկտ անցկացնելու համար: Մյուս կողմից, չի հասկացվի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի կտրուկ մերժումը՝ բանակցություննե՞ր էիր ուզում՝ խնդրեմ: Պաշտոննե՞ր էիր պահանջում՝ պատրաստ են քննարկել փաթեթը: Եթե համաձայն չես, ուրեմն ուզածդ շոու է՝ բախումների հրահրման հեռանկարով», - եզրակացնում է թերթը:
«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ: Հարց. - «Պարոն Հովհաննիսյանի պահանջագիրը շատերը գնահատեցին որպես հայտ»՝ մասնակցելու կոալիցիայի ձեւավորմանը։ Կոալիցիոն ձեւաչափի փոփոխությունը մտնո՞ւմ է ՀՀԿ ծրագրերի մեջ»։ Շարմազանովի պատասխանը. - « Չեմ ուզում իրադարձություններից առաջ ընկնել, որովհետեւ ամեն ինչ կախված է նրանից՝ կլինե՞ն բանակցություններ, ինչի՞ շուրջ կլինեն եւ այլն։ Մի բան պարզ է՝ Ր.Հովհաննիսյանի «փաթեթում» կան առաջարկներ, որոնք ուղղակի հակասում են գործող սահմանադրությանը։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ հակասում են գործող կարգին, ըստ որի՝ ուժային գերատեսչությունների ղեկավարներին եւ արտգործնախարարին նշանակում է նախագահը։ Միաժամանակ կան կետեր ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալու կամ վերահսկողական լծակներն ավելացնելու վերաբերյալ, որտեղ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը անելիք ունեն։ Այդ իմաստով, որոշակի խնդիրների շուրջ կարող են գտնվել ընդհանուր եզրեր։ Ինչ վերաբերում է կոալիցիային, այդ մասին խոսելը դեռ վաղ է. այս պահին կարեւոր է, որ Ր.Հովհաննիսյանը լսի նախագահի կոչը եւ դադարեցնի հացադուլը։ Դրանից հետո կարելի է նստել եւ քննարկել մանրամասները»։