Լենինգրադյան և Իսակովի պողոտաներն իրար կապող նորակառույց ճանապարհն այսուհետ կկրի Մոնթե Մելքոնյանի անունը։ Երևանի «Սարալանջ» փողոցի մի հատվածն էլ կոչվեց Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:
Լրատվամիջոցներն անդրադառնում են երիտասարդության՝ վերջին տարիների քաղաքացիական նախաձեռնություններին ու շարժումներին, Հայաստանի ռազմականացվածության խնդրին, ներքին քաղաքական, տնտեսական, սոցիալական հրատապ թեմաներին, մասնավորապես՝ շարունակում են վերլուծել 2018-ի պետբյուջեի նախագիծը:
Բնապահպանների պնդմամբ՝ հերթական հետաքննությունը փաստում է, որ Թեղուտի հանքավայրում չեն պահպանվում բնապահպանական նորմերը, իսկ կառավարությունը դրա վրա կրկին աչք է փակում։
Նախագահի աշխատակազմի ղեկավարը փոխանցեց, որ ապագա նախագահի աշխատակազմը նախատեսվում է հասցնել 180-200 հոգու։
Մամուլն անդրադառնում է վերջին շրջանում ամենից շատ քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին, որը խորհրդարանը երեկ ընդունեց առաջին ընթերցմամբ, ղարաբաղյան կարգավորման գործընթացին և մասնավորապես Նալբանդյան-Մամեդյարով կազմակերպվող հանդիպմանը, այլ հրատապ թեմաների:
Ոստիկանության գործողության հետևանքով վթարված ավտոմեքենայի սեփականատեր Նարեկ Բոցինյանն անարդար է համարում, որ քաղաքացու անվտանգությունը ստորադասվում է պաշտոնյայի անվտանգությանը։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ աջ ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու հետ կապված որևէ իրավական ակտ չկա, սակայն հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։
Երևանի ավագանու նիստի ժամանակ այսօր Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Լևոն Իգիթյանը հայհոյեց «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի ելույթից հետո, երբ Խաչատրյանը հորդորում էր չվիրավորել կնոջը։
2009 թվականի հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:
Բարեփոխումների 2017-2022 թվականների հայեցակարգի նախագծով ոստիկանությունը պատրաստվում է գաղտնազերծել աշխատակիցների քանակը։
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում ոռոգման խնդիր կա։ Գյուղացիների խոսքով՝ մոտ երկու ամիս է բերքը ջուր չի տեսել։
Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն ու նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը համոզված են, որ Սեֆիլյանի գործով վկաներից Վիգեն Թանաշյանի նախաքննական ցուցմունքը քննիչի թելադրանք է:
Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել ու մի քանի ժամ անց ազատ են արձակվել Կարո Եղնուկյանի ընտանիքի անդամները և նրա աջակիցներից երկուսը։
Այն փաստը, որ Արմավիրի մարզի Քարակերտ և Արգինա գյուղերի ոռոգելի ցանցում հայտնվել են հազարավոր ձկներ, չի անհանգստացնում Ջրային տնտեսության պետական կոմիտեին։
Փաստաբանների ու իրավապաշտպանների համոզմամբ՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերի դատաքննության ընթացքում լրագրողների աշխատանքը սահմանափակելու հրահանգը տվել է բարձրագույն իշխանությունը։
Բեռնել ավելին