Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ձևակերպմամբ՝ այս շաբաթ խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Ճարտարապետական գործունեության մասին» օրինագծի «նպատակը բարի է»:
Կառավարության նիստից հետո Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսը հնարավոր է վերաբացվի՝ եթե թանգարանի տնօրինությունը այդ ցուցահանդեսի ձևաչափը համաձայնեցնի նախարարության հետ:
Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի փոխանցմամբ՝ Խոսրովի արգելոցում հրդեհի հիմնական օջախները մարված են:
Մասնավոր ընկերությունները չեն ցանկանում զբաղվել հեռուստաալիքների թվայնացման գործով․ արդեն երկրորդ անգամ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը
«Քիչ ծխեք»․ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հորդորով՝ առանց հարցերի և առարկությունների կառավարությունը հաստատեց ծխելու դեմ պայքարի նոր ռազմավարությունը ու առաջիկա երեք տարիներին այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Կառավարությունն այսօր համաձայնություն է տվել, որ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը գրավադրի իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցաներ»-ի (ՀԷՑ) բաժնետոմսերի 69.9 տոկոսը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից 160 միլիոն դոլարի վարկ վերցնելու նպատակով:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն այսօր սկսեց քննել ընդդիմադիր գործիչ, մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվող Անդրիաս Ղուկասյանի բողոքը քննիչի և դատախազի գործողությունների դեմ:
Լրատվամիջոցներն անդրադառնում են հայկական Զինված ուժերի հնարավորությունների ու սպառազինության մասին Հայաստանի նախագահի և Ադրբեջանի բանակի մասին այդ երկրի պաշտպանության նախարարի հայտարարություններին, Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքի վկայականների նկատմամբ սահմանափակումներին, այլ հրատապ թեմաների:
«Դատարանը մեխանիկորեն կատարում է աշխատանք, սակայն արդարադատություն չի իրականացրել»:
Ազգային ժողովն այսօր լսեց նաև Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվությունը՝ «աղմկահարույց բացահայտումներ չեն եղել»:
Էդվարդ Նալբանդյանն այսօր Ագգային Ժողովում մասնակցում էր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկումներին:
Այժմ հավաքվում են ստորագրություններ Ագրամունտի պաշտոնանկության գործընթացը սկսելու համար։
Բեռնել ավելին