Մատչելիության հղումներ

ԱԺ-ն քննարկում է ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» խմբակցության նախագիծը


Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովի նիստերից մեկում, արխիվ
Նիկոլ Փաշինյանն՝ Ազգային ժողովի նիստերից մեկում, արխիվ

Ազգային ժողովը քննարկում է «Ելք» խմբակցության առաջարկը՝ Եվրասիական տնտեսական միությունունից (ԵՏՄ/ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու վերաբերյալ հարցը քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Թեև անցած շաբաթ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս հարցը քննարկվել էր և բացասական եզրակացություն էր ստացել, սակայն ընդդիմադիր խմբակցությունը՝ օգտվելով նոր կանոնակարգ օրենքով տրված հնարավորությունից, հանձնաժողով ստեղծելու հարցը լիագումար նիստում դրել է մեկուկեսժամյա արտահերթ քննարկման:

«Այս նախագծի նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելն է, ԵՏՄ տարածքում այն հարվածներ է ստացել» , - այսօր հայտարարեց հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG