Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր ձայների 10 դեմ, 1 կողմ հարաբերակցությամբ բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության առաջարկին, որով նախատեսվում էր ստեղծել հանձնաժողով՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու վնասներն ուսումնասիրելու համար:
«Ելք»-ը պնդում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար շահեկան չէ․ դաշինքին միանալու արդյունքում էական հետընթաց է արձանագրվել սոցիալ-տնտեսական ոլորտներում, նաև չի ամրապնդվել Հայաստանի անվտանգությունը, ինչպես պնդում էին իշխանության ներկայացուցիչները:
Ինչ վերաբերում է «Ելք»-ի ներկայացրած՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին ԱԺ հայտարարության նախագծին, հանձնաժողովում դրա քննարկումը հետաձգվեց 2 ամսով՝ զեկուցող Էդմոն Մարուքյանի բացակայության պատճառով:
Մանրամասները՝ շուտով