Ըստ Ոստիկանության հրապարակած վերջին տվյալների, ժամը 18-ի դրությամբ բերման է ենթարկվել 233 քաղաքացի:
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մտահոգություն հայտնելով վերջին օրերին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, կողմերին հրավիրում է երկխոսության՝ «լավագույն ելք գտնելու համար»:
Եթե ցանկանում են իշխանափոխություն իրականացնել, պետք է սպասեն 2022 թվականին ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանի խոսքով՝ պաշտոնական Երևանը հույս ունի, որ նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանն այլևս պատրվակներ չի բերի՝ պայմանավորվածությունների իրագործումը հետաձգելու համար:
Ազգային ժողովն այսօր ավարտեց անցած տարվա նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մասին օրինագծի քննարկումները:
Ակնկալվում է, որ արդեն այս շաբաթ Հայաստանի Ազգային ժողովը կվավերացնի Հայաստանի և Եվրամիության միջև անցած տարվա նոյեմբերին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտի օրը, ընդդիմադիր «Հանուն Հայաստան պետության» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունները համատեղ հանրահավաք են անցկացնելու Ազատության հրապարակում, ինչպես իրենք են նշում՝ նաև տոնախմբություն՝ Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի կապակցությամբ:
Իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտից օրեր առաջ Սերժ Սարգսյանը դարձյալ խոսում է հեռահար ռազմավարական նպատակների և դրանց հասնելու միջոցների մասին: 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստան ունենալու համար, Սերժ Սարգսյանի խոսքով, պետք է գծագրեն մինչ 2030 թվականը կյանքի կոչվելիք ծրագրերը:
Տուժածների թվում կան Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի քաղաքացիներ:
Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակը համոզված է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» ակցիան «զրո արդյունք է տալու»:
Երկու շաբաթից Սերժ Սարգսյանն ավարտում է իր նախագահության երկրորդ ժամկետը:
Կառավարության կառուցվածքին վերաբերող օրինագծերի փաթեթը երկրորդ ընթերցման կդրվի առանց ընդդիմադիր «Ելք»-ի սկզբունքային առաջարկները հաշվի առնելու:
Ազգային ժողովը քննարկեց Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակելու հարցը:
«Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի յուրովի կառուցելու իր քաղաքական դաշտը», - այսօր ասաց Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ կապերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռուցկին։
Բեռնել ավելին