Հանգուցյալների անունները ոչ միայն ընտրացուցակներում են ընդգրկվում, այլև գյուղատնտեսական սեմինարների ու խորհրդատվությունների ցուցակներում։ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցի համաձայն, գյուղացիները հաճախ տեղյակ չեն եղել, որ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններում (ԳԱՄԿ) կազմակերպված սեմինարների են մասնակցել, իսկ Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղում խորհրդատվությանը դեռ 2013-ին մահացած անձ է մասնակցել։