Օրերս սեփական տան բակում այրվել է Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանի ավտոմեքենան:
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամների գործով դռնփակ նիստի մեկնարկին դատավոր Մեսրոպ Մակյանը նախազգուշական սանկցիա կիրառեց մեղադրյալներից երկուսի և մեկ տուժողի նկատմամբ:
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին մտահոգել է պետական աշխատողների կրճատման մասին տեղեկատվությունը:
Ըստ պատգամավորի, գործող ավագանին պետք է ներկայացներ առաջարկ, թե ինչպես կարելի է փրկել գոնե շենքի դիմային հատվածը։
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ կալանավորված աշխատակիցները որակյալ մասնագետներ են։
Գևորգ Սաֆարյանը պնդել է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանները սադրանքներ են իրականացրել:
Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) պնդում է՝ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից իրենց չորս աշխատակիցների ձերբակալության մասին լուրերը խեղաթյուրված են՝ այդուհանդերձ հաստատելով, որ ձերբակալվածների շարքում ՊՎԾ երկու աշխատակից կա:
«Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցները հարցաքննվե՞լ են ԱԱԾ-ում, ձերբակալվածներ կա՞ն»․ «Ազատության» այս հարցին ԱԱԾ-ից պատասխանեցին, թե այս պահին չենք պարզաբանում, առաջիկայում ծառայության քննչական դեպարտամենտը հայտարարություն կտարածի:
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Մանկավարժները վստահեցնում են՝ խոսել են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո։
«Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամներին 6 ամսվա ընթացքում որպես բարեգործություն փոխանցվել է 2 միլիոն 315 հազար ԱՄՆ դոլար:
«Հայրս իր կառուցած բենզալցակայանը սպառնալիքների ներքո տարիներ առաջ հանձնեց գեներալ Մանվել Գրիգորյանին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Էջմիածնի բնակիչ Հայկ Թորոսյանը:
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն է գործարար Սիլվա Համբարձումյանը։
«Երևան» գիտական հոդվածների ժողովածուում, Երևանի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի մշակութային գործունեության մասին հոդված գրած Աննա Ասատրյանը հավակնում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ղեկավարի պաշտոնին:
Մի խումբ ուսանողներ, Երևանի պետական համալսարանի նորընտիր հոգաբարձուների նորընտիր խորհուրդից պահանջում են նիստ գումարել ու անվստահություն հայտնել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանին՝ թույլ չտալով նրան շարունակել պաշտոնավարումը:
Երևանի ավագանու նիստում այսօր քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»:
«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էր։
Բեռնել ավելին