Զինվորական ծառայությունից խուսափած 27 տարեկանը լրացած անձինք հնարավոր է համաներվեն։ Կառավարությունն այսօր հավանություն տվեց Արդարադատության նախարարության համապատասխան նախագծին։
Նոյեմբերի 13-ից ի վեր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1530 է
Կորոնավիրուսով վարակված 931 մարդ այս պահին գտնվում է ծանր, 255-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, 79 հոգի թոքերի արհեստական օդափոխման սարքերին է միացված։ Այս թվերը օր-օրի շարունակում են աճել։
Այսօր տարածած հայտարարությամբ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը հայտարարել են, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթներ հակասում են Սահմանադրությանը։
Խոակին Կապառոսը թեև ֆուտբոլիստների մասին առանձին խոսել չի սիրում, այնուամենայնիվ, անդրադառնալով նորեկների խաղին, ասել է՝ նրանք շատ արագ կարող են հավաքականի համար կարևոր խաղացողների վերածվել։
Առողջապահության նախարարությունը մտադիր է որոշ նմուշներ ուղարկել արտերկիր՝ փորձաքննության։
Հայաստան է ներկրվել AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի մասնագետների ստեղծած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ։
Արցախի Ազգային ժողովը ընդունել է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով Արցախում ռուսերենը ստացել է պաշտոնական լեզվի կարգավիճակ:
Խորհրդարանն այսօր 76 կողմ, 39 դեմ ձայներով 2-րդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց իշխանական պատգամավոր Ալեն Սիմոնյանի ներկայացրած զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափը խստացնող օրինագիծը։
Փորձագետի խոսքով՝ մարզերում վարակն ավելի քիչ է տարածված, բայց քարոզարշավի պատճառվ պատկերը կարող է փոխվել:
Նա այցելել է Արագածոտնի մարզ:
Կառավարությունից հայտնում են՝ այս պահին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի պաշտոնանկության մասին որևէ խոսք չի գնում:
Գլխավոր դատախազությունը լրագրողի և նախարարի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։
Այն, որ կա արտահերթ ընտրության գնալու որոշում, արդեն իսկ քաղաքական ճգնաժամային կետից շարժ է, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Թեև նոր կարգը օտարերկրյա բոլոր քաղաքացիների համար է, սակայն հատկապես առավել խնդրահարույց է լրագրողների համար, ասում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսական երաշխիքի վերացման օբմուդսմենի ահազանգին հաջորդեց գործադիրի այսօրվա պարզաբանումը։
Բեռնել ավելին