Մատչելիության հղումներ

Այս պահին Հակոբ Արշակյանի պաշտոնանկության մասին որևէ խոսք չի գնում․ վարչապետի խոսնակ


Այս պահին Հակոբ Արշակյանի պաշտոնանկության մասին որևէ խոսք չի գնում, «Ազատության»-ը փոխանցեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։

Համացանցում, հիշեցնենք, երեկ անձայն տեսանյութ տարածվեց որտեղ երևում է, որ երևանյան սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը մոտենում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին և հարց ուղղում, ինչից հետո Արշակյանը մոտենում է լրագրողին և հարվածում։ Ավելի ուշ Ֆահրադյանը հայտնեց իր նկատմամբ նախարարի կողմից բռնության մասին, Արշակյանն էլ հայտարարեց, որ դեմ է ցանկացած բռնության և առաջնորդվում է հարցերի քաղաքակիրթ մեթոդներով լուծման սկզբունքով, և որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր և լրագրողի միջև միջադեպի կապակցությամբ։

Գլխավոր դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։

XS
SM
MD
LG