Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։
Կուսակցությունը պահանջել էր դիմել դատարան՝ Իոաննիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցով:
Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ այսօր առավոտից բողոքի ակցիա են անցկացնում գյուղապետարանի մոտ՝ պահանջելով համայնքը 19 տարի ղեկավարող Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը:
Երևանի քաղաքային իշխանությունները հայտարարում են, որ ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի որևէ աղբավայր շահագործման լիցենզիա չունի, չի համապատասխանում աղբավայրի համար անհրաժեշտ որևէ չափանիշի։
«Հուսով եմ՝ կամաց-կամաց է՛լ ավելի առաջ կգնանք և ժողովրդավարությունն է՛լ ավելի կամրապնդվի», - ասաց Բաբլոյանը։
Իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում Երևանի Աջափնյակ համայնքում գտնվող Գևորգ Չաուշի հուշարձանին հարակից տարածքում տեղակայված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում։
Երևանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության խոստացած հինգ նոր աղբահան մեքենաներն արդեն հատել են Վրաստան-Հայաստան սահմանը և վաղը կլինեն Երևանում։ Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը
Ղարաբաղյան հակամարտության տարիներին, հատկապես 2016-ի քառօրյա պատերազմում զոհված մոտ չորս տասնյակ զինծառայողների մայրեր այսօր հայտարարեցին, որ միանում են վարչապետի տիկնոջ՝ աշխարհի բոլոր պատերազմող կողմերին ուղղված խաղաղության կոչին։
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունն այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավ անցկացրեց մայրաքաղաքի Նորք-Մարաշ թաղամասում, որտեղ հիմնականում առանձնատներ են։
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկեց Նուբարաշեն թաղամասում կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու հարակից տարածքում։
Նախկին վարչապետը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ստուգումներ է իրականացնում Ալավերդու պղնձաձուլական գործարանում։
Վանաձորի քաղաքապետը գրավոր պահանջ է ստացել մշակույթի փոխնախարարից՝ դադարեցնել «Արցախ» պուրակում մանկական զբաղվածության կենտրոնի՝ գրեթե ավարտված շինարարությունը, պատճառաբանությամբ, որ նախագծային փաստաթղթերը, օրենքով սահմանված կարգով, չեն համաձայնեցվել նախարարության հետ:
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի՝ գրեթե 2 ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Ռազմիկ Մարգարյանն այսօր ի վերջո աշխատասենյակը զիջեց համագյուղացուն՝ Ռազմիկ Մկրտչյանին, որը մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել։
Այս տարի Ոստիկանության Լոռու մարզային վարչությունը հայտնաբերել է կոռուպցիոն բնույթի առնվազն 177 հանցագործություն։
Երեկվանից Հայաստանում ալյուրի մեկ կիլոգրամը թանկացել է 10 դրամով, մինչդեռ Վանաձորում գրեթե բոլոր հացարտադրողներն արդեն մեկ շաբաթ հացի գինն ավելացրել են 20-30 դրամով։
Բեռնել ավելին