«Ժառանգություն» կուսակցությունը «ստահոդ» է որակում հինգշաբթի օրը կառավարության շենքի դիմաց տեղի ունեցածի առնչությամբ Ոստիկանության հաղորդագրությունում տեղ գտած պնդումները:
«Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը դատի է տվել Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Տիգրան Փոստանջյանի պաշտպանը համոզված է, որ Փոստանջյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելով փորձ է արվում լրացուցիչ ճնշումներ գործադրել նրա նկատմամբ:
Գլխավոր դատախազությունը չորեքշաբթի օրը մանրամասներ ներկայացրեց Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի` պաշտոններից ազատման փաստի վերաբերյալ:
Մարտի 1-2-ի իրադարձություններից հետո մինչ օրս որեւէ անձ հրազենային կամ բեկորային վնասվածք հասցնելու մեղադրանքով պատասխանատվության չի ենթարկվել:
Հելսինկյան ասոցիացիան պնդում է, որ Հայաստանում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները «կոպտորեն խախտվում են»:
«Զգացվում է, որ իշխանությունները լավ սարսափել են», - ասում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ-ը տեղեկացնում է, որ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ գտնվող Ռոման Մնացականյանը հացադուլ է հայտարարել:
Լիբիայից տարհանված Հայաստանի չորս քաղաքացիները չորեքշաբթի երեկոյան ժամանել են Մոսկվա:
Հայաստանի արտգործնախարարությունը չի մեկնաբանում տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ում ձերբակալված «Հայկական ուժ» կոչվող հանցավոր խմբավորման անդամների թվում կան ՀՀ քաղաքացիներ:
ՀԱԿ-ը պահանջում է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ արտահերթ ընտրություններ:
Փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում 22-ամյա զինծառայող Թորգոմ Սարուխանյանի մահվան առնչությամբ 3 հոգի ձերբակալվել է:
Հադրութի զորամասերից մեկում անցած տարվա հոկտեմբերի 3-ին մահացած 18-ամյա Սամվել Խաչատրյանի գործով մեղադրանք է առաջադրվել եւս 3 զինծառայողների:
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն` պնդելով, որ հինգշաբթի օրը Երեւանի Էրեբունի համայնքում խոչընդոտվել է փետրվարի 18-ի հանրահավաքի մասին քաղաքացիներին իրազեկելու գործընթացը:
Հատուկ քննչական ծառայությունը ուսումնասիրում է «Հետք» էլեկտրոնային պարբերականի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի եւ լրագրող Գրիշա Բալասանյանի հաղորդումը ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն 2010 թվականին զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներին նվիրված իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են վերահսկել երկրի հեռուստակայաններն ու ռադիոկայանները:
Շաբաթ օրը Ղարաբաղում զինծառայողի մահվան նոր դեպք է գրանցվել:
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին չի բավարարում այն, որ Հատուկ քննչական ծառայությունը գործը կարճել է «ապացույցների անբավարարության» հիմքով:
Հրազդանի բնակիչ Շահեն Հայրապետյանը Ազգային ժողովի պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն մեղադրում է իրեն դաժան ծեծի ենթարկելու մեջ:
Բեռնել ավելին