Լրագրողների պաշտպանության կոմիտեն 2010 թվականին զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ հետապնդումներին նվիրված իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են վերահսկել երկրի հեռուստակայաններն ու ռադիոկայանները:
«Հարձակումներ մամուլի դեմ» վերնագրով զեկույցում Կոմիտեն ընդգծում է, որ ինքնագրաքննությունը շարունակում է լայնորեն տարածված մնալ հայաստանյան լրատվամիջոցներում, որ անցած տարվա ընթացքում իրավապահները պարբերաբար հետապնդել են լրագրողներին, եւ որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները նախագահ Սերժ Սարգսյանին հնարավորություն են տվել պահպանել վերահսկողությունը երկրի «հնազանդ հեռուստակայանների ու ռադիոկայանների նկատմամբ»:
Օրենսդրական այս փոփոխությունները կազմակերպությունը որակել է «ամենակտրուկ» քայլը, որը «խստացրեց վերահսկողությունը երկրի ազդեցիկ հեռարձակվող լրատվամիջոցների նկատմամբ»:
«Կառավարությունը փորձեց շեղել ուշադրությունը այս սահմանափակող փոփոխություններից` դրանք ընդգրկելով հեռուսատա եւ ռադիոկայանները անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման տեղափոխելուն միտված միջոցառումների փաթեթում: Սերժ Սարգսյանը անտեսեց այդ սահմանափակումների վերաբերյալ տեղական եւ միջազգային կազմակերպությունների դժգոհությունները, որոնք դա համարում էին 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմին Հանրապետական կուսակցության օգտին արված քայլ», - արձանագրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն` մեջբերելով վերլուծաբանների այն դիտարկումները, որ այս փոփոխությունները իշխանությունների համար կծառայեն որպես «օրինական միջոց» «Ա1+» հեռուստաընկերությանը եթերազրկված պահելու համար:
Կազմակերպությունը նաեւ արձանագրում է, որ նոր օրենսդրությունը դաշտը կարգավորողներին օժտել է արտոնագրեր շնորհելու եւ դադարեցնելու նոր լիազորություններով` խիստ սահմանափակումներ մտցնելով Հայաստանի մարզերում հեռարձակման արտոնագրերի քանակի վրա:
«Այս սահմանափակումը դիտարկվում է որպես Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությանը լռեցնելու միջոց, որը քննադատում է իշխանություններին», - արձանագրում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն` ընդգծելով, որ Գյումրիի տեղական իշխանությունները 2010 թվականի ընթացքում խստացրել են «Գալա» հեռուստաընկերության դեմ հետապնդումների իրենց արշավը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն դրական է որակում քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերում կատարված փոփոխությունները եւ զրպարտության ապաքրեականացումը` միաժամանակ ընդգծելով, որ այդ փոփոխությունները հիմնականում ընկալվեցին որպես ձեւական, քանի որ պաշտոնյաները պահպանում են լրագրողների նկատմամբ ազդեցության «բազմաթիվ այլ լծակներ»:
«Ողջ տարվա ընթացքում տեղական լրատվամիջոցներն արձանագրել են իրավապահների կողմից լրագրողներին շարունակ հետապնդելու, հարձակումների եւ ձերբակալությունների դեպքեր», - նշում է միջազգային կազմակերպությունը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն վկայակոչել է 2010-ի փետրվարի 24-ին Գլխավոր դատախազության շենքի մոտ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին ծեծի ենթարկելու դեպքը: Կոմիտեն նաեւ վկայակոչել է մայիսի 31-ին Ազատության հրապարակում ընդդիմադիր ակտիվիստների ակցիան լուսաբանող երեք լրագրողների` «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողներ Անի Գեւորգյանի, Սյուզաննա Պողոսյանի եւ «Հայք» օրաթերթի լրագրող Լիլիթ Թադեւոսյանի բերման ենթարկելու փաստը:
«Թադեւոսյանին ու Պողոսյանին նույն օրն ազատ արձակեցին, իսկ 23-ամյա Անի Գեւորգյանին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք առաջադրեցին եւ եւս երեք օր պահեցին», - նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:
Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդհանուր առմամբ «օբյեկտիվ» որակեց այս գնահատականները:
«Մեր դիտարկումների համաձայն էլ տարբեր տեսակի ճնշումները լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ բավականին շատ են եղել, եւ 2009 թվականի համեմատությամբ դեպքերը աճել են», - ասաց Մելիքյանը: