«Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը դատի է տվել Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:
Երեւանի Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումում լրագրողը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ռուբեն Հայրապետյանին իրենից ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում վճարել մեկ միլիոն դրամ (շուրջ 2.7 հազար դոլար):
Փետրվարի 2-ին, երբ «Հետք»-ի լրագրողը զանգահարել էր պատգամավորի բջջային հեռախոսին` հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով, պատգամավորը նրան նախ անվանել էր տգետ, հետո` հայհոյել, հետո ավելացրել` «լավ արեցի»: Լրագրողն անմիջապես հաղորդում էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազին` խնդրելով միջոցներ ձեռնարկել Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար` այն հիմնավորմամբ, որ պատգամավորը ակնհայտորեն խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, իսկ դա համապատասխանում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածին: «Հետք»-ը հաղորդմանը կցել էր նաեւ հեռախոսով լրագրողի հարցին ի պատասխան Ռուբեն Հայրապետյանի հայհոյանքների ձայնագրությունը:
Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանից, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել` հիմնավորելով, որ պատգամավորը չի խոչընդոտել Գրիշա Բալասանյանի մասնագիտական գործունեությանը:
«Գրված է, որ նյութերի նախապատրաստմամբ պարզել են, որ Ռուբեն Հայրապետյանի արարքը քրեական օրենքով արգելված չէ… մոտավորապես այսպես: Զարմանալի պատասխան է. դա նշանակում է, որ պաշտոնյաները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները կարող են ազատ հայհոյել լրագրողներին` առանց որեւէ պատասխանատվություն կրելու: Փաստորեն, Հատուկ քննչականը նորմալ է համարում դա ու գտնում է, որ հայհոյանքը թույլատրելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էդիկ Բաղդասարյանը:
Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործի հարուցումը մերժելու մասին իր պատասխանում նաեւ մեջբերել է Ռուբեն Հայրապետյանի բացատրությունը: Չժխտելով կատարվածը` պատգամավորը ասել է, որ այդ օրն անտրամադիր է եղել, առողջական խնդիրներ է ունեցել, լրագրողին ուղղորդել է, որ հետաքրքրող հարցերով դիմի իր մամուլի քարտուղարին, ու անջատել է հեռախոսը: Հետո նույն լրագրողը նորից է զանգահարել, որից վրդովված` նրան անպատիվ խոսքեր է ասել: Ռուբեն Հայրապետյանը միաժամանակ նշել է, որ նպատակ չի ունեցել ու չի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը:
«Դատախազությունը չի համարում, որ լրագրողին անպատվելը հանցանք է, խորհուրդ է տալիս դատարան դիմել` մենք էլ դիմում ենք», - ասաց Էդիկ Բաղդասարյանը:
«Հետք»-ը նաեւ վկայակոչելով Հայաստանի Սահմանադրության եւ երկրի ստանձնած միջազգային պայմանագրերի պահանջները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հիմնավորումները եւ նախադեպային որոշումները, պնդում է, որ «հայցվորի պատվի եւ արժանապատվության դեմ պատասխանողի կատարած անպարկեշտ ոտնձգությունը հայցվորի բարոյական անձեռնմխելիության, ինչպես նաեւ նրա անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի կոպիտ խախտում է»:
«Ռուբեն Հայրապետյանը պետք է ներողություն խնդրի լրագրողից` առաջին պահանջը դա է, եւ կարծում եմ, որ դա նորմալ է: Եթե նույնիսկ մինչեւ այս պատմությունները նա զանգեր եւ ներողություն խնդրեր, գուցե մենք որեւէ քայլի չդիմեինք», - ասաց «Հետք»-ի խմբագիրը:
Վերջերս Ռուբեն Հայրապետյանն ու եւս երկու պատգամավորներ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ դատական հայց էին ներկայացրել իրենց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով: Դատարանը բավարարեց հայցը` թերթին պարտավորեցնելով պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ: Փետրվարի 2-ին «Հետք»-ի լրագրողը Հայրապետյանին զանգել էր հարցնելու թե ի՞նչ բարոյական վնաս է կրել նա «Հայկական ժամանակ»-ի հրապարակումից հետո:
Երեւանի մամուլի ակումբն ու եւս 4 կազմակերպություններ հայտարարություն են տարածել` խիստ մտահոգություն հայտնելով լրատվամիջոցների նկատմամբ ցուցաբերվող անհանդուրժողականության, ֆինանսական ճնշումների վերաբերյալ: Կազմակերպությունները եզրակացրել են, որ զրպարտությունն ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից «բացառապես օգտվում են քաղաքական ու գործարար վերնախավի ներկայացուցիչները»:
«Մեր քաղաքական եւ գործարար էլիտան ստանում է լուրջ հնարավորություն, լուրջ զենք իրենց համար անցանկալի լրատավամիջոցնիներին լռեցնելու եւ միգուցե ընդհանրապես փակելու համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Կազմակերպություններն Ազգային Ժողովին կոչ են անում անհապաղ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին օրենքի դրույթները եւ սահմանել բարոյական վնասի փոխհատուցման բանական չափ: Հակառակ դեպքում մտահոգություն կա, որ գանձվող մեծ չափի գումարները վտանգի տակ կդնեն մի շարք պարբերականների գոյությունը: