Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում «Ազատություն» ռադիոկայանին հասած այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ-ում անցած շաբաթ ձերբակալված «Հայկական ուժ» կոչվող հանցավոր խմբավորման անդամների թվում կան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:
Ըստ որոշ տեղեկությունների` այդ խմբավորման տասնյակից ավելի անդամներ Հայաստանում են ծնվել, սակայն արտգործնախարարության մամուլի ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել այդ լուրերը:
Փետրվարի 16-ին ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարեց «Հայկական ուժ» կոչվող խմբավորման յոթ տասնյակից ավելի անդամների ձերբակալության մասին, որոնք մեղադրվում են Միացյալ Նահանգների տարածքում տասնյակ հանցագործություններ կատարելու մեջ` բանկային մեքենայություններ, փողերի լվացում, մարդկանց առեւանգում, ռեկետ, թմրամիջոցների ապօրինի տարածում, զենքի առեւտուր եւ այլն, ինչի հետեւանքով, ըստ իրավապահների մոտավոր հաշվարկների, ԱՄՆ քաղաքացիներին ավելի քան 20 միլիոն դոլարի վնաս է հասցվել, հարյուրավոր մարդիկ բռնությունների եւ սպառնալիքների են ենթարկվել։
Հայաստանի Ոստիկանությունից եւ Գլխավոր Դատախազությունից տեղեկացրին, որ այս հանցախմբի հայազգի անդամների հետ կապված որեւէ հարցով ամերիկյան կողմը հայաստանյան իրավապահ մարմիններին դեռ չի դիմել:
«Ամերիկայի իրավապահ մարմիններից իրավական փոխօգնության խնդրանքով` կապված այդ հանցավոր խմբի գործի հետաքննության հետ, մենք որեւէ գրություն չենք ստացել», - ասաց Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շահեն Տոնոյանը:
Նա նաեւ հավելեց, որ եթե նույնիսկ հանցախմբի անդամների թվում լինեն ՀՀ քաղաքացիներ, նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն ԱՄՆ-ում:
«Որտեղ, որ հանցագործություն կատարվել է, իրենք այնտեղի օրենքներով էլ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: ՀՀ քաղաքացի լինեն, Ռուսաստանի, թե Ֆրանսիայի, դա որեւէ բան չի փոխում», - ասաց Տոնոյանը` նաեւ տեղեկացնելով, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ չունի էքստրադիցիայի վերաբերյալ իրավական պայմանագիր:
Հարուցված Քրեական գործի համաձայն` «Հայկական ուժ» խմբավորումը սերտ կապերի մեջ է եղել մեքսիկական մաֆիայի, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի հանցավոր խմբավորումների ու «օրենքով գողերի» հետ: Հետաքննությունների դաշնային բյուրոն պնդել էր նաեւ, թե ստացված եկամուտների մի մասն ուղղվել է Հայաստան: Վերջին օրերին էլ մամուլում տեղ են գտել հրապարակումներ, թե այդ խմբավորման թիկունքում նաեւ Հայաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ կան: Շահեն Տոնոյանը դրանք որակեց որպես «մասնավոր ենթադրություններ»:
Անցած տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ում հայկական մեկ այլ հանցախումբ էր ձերբակալվել` բանկային եւ առողջապահական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների փաստով հարուցված քրեական գործով: Հանցախմբի ենթադրյալ ղեկավարը «Պզո» մականունով Արմեն Ղազարյանն էր: Այս ձերբակալություններին հաջորդեց ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչների այցը Հայաստան: Գլխավոր Դատախազ Աղվան Հովսեփյանի հետ հանդիպմանը նրանք պատրաստակամություն էին հայտնել անհրաժեշտության դեպքում դիմել Հայաստանին: Շահեն Տոնոյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը առ այսօր այս հարցով իրավական փոխօգնության վերաբերյալ որեւէ միջնորդագիր կամ հարցում չի ստացել ԱՄՆ-ի քննչական մարմիններից:
Ըստ Գլխավոր դատախազության, դեկտեմբերին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի ժամանակ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ թե կոնկրետ քրեական գործեր, այլ երկու երկրների իրավապահ մարմինների միջեւ համագործակցությանը եւ դրա համար իրավական մեխանիզմների ձեւավորման հնարավորությանը վերաբերող հարցեր: