«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` փետրվարի 12-ին Ստեփանակերտի զորամասերից մեկում հրազենի գործադրումից զոհվել է զինծառայող Թորգոմ Սարուխանյանը:
Մահվան հանգամանքները պարզվում են:
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ կատարվածի առիթով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:
21-ամյա Թորգոմ Սարուխանյանը շուրջ մեկուկես տարվա զինծառայող էր:
Մեկ շաբաթվա ընթացքում սա զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է Ղարաբաղում: Փետրվարի 6-ին Հադրութի զորամասերից մեկում մահացել է 19-ամյա զինծառայող Գեւորգ Կոծինյանը, որը, ինչպես չորեքշաբթի օրը հաստատեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սպանվել է դաժան ծեծի արդյունքում: Կոծինյանի մահվան գործով ձերբակալվել են 4 զինծառայողներ: