Հադրութի զորամասերից մեկում անցած տարվա հոկտեմբերի 3-ին մահացած 18-ամյա Սամվել Խաչատրյանի գործով մեղադրանք է առաջադրվել եւս 3 զինծառայողների:
Այսպիսով գործով անցնողների թիվը հասել է 10-ի: Դեպքից անմիջապես հետո հարուցված քրեական գործով 7 մարդ էր ձերբակալվել, այդ թվում` մարտկոցի հրամանատարը, ով կասկածվում է զինծառայողին վիրավորելու եւ իշխանության չարաշահման մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:
Պաշտպանության նախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ նրանցից մեկը կասկածվում է զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելու, մյուս երկուսը` զինծառայողների կանոնագրքային կանոնները խախտելու մեջ, որն արտահայտվել է նրան ծաղրուծանակի ենթարկելով, կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով:
Պաշտպանության նախարարությունից նաեւ տեղեկացրեցին, որ Սամվել Խաչատրյանի մահվան վերաբերյալ նախաքննական մարմնի քննած պաշտոնական վարկածն այն է, որ կասկածյալներն իրենց արարքներով երիտասարդին հասցրել են ինքնասպանության:
Մինչդեռ, Սամվել Խաչատրյանի մայրը` Նունե Պապոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում պնդում է, որ չի հավատում այդ վարկածին, քանի որ իրեն հասած տեղեկությունները հիմք են տալիս պնդել, որ որդուն սպանել են:
«Իրեն ծեծել են, խոշտանգել են, ու իրենց մեղքը ծածկելու համար որդուս կախել են: Նա այդպիսի բան երբեք չէր անի», - ասում է որդեկորույս մայրը:
Սամվել Խաչատրյանի դին հոկտեմբերի 3-ին կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի նկուղում: Քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր, որ մի խումբ ժամկետային զինծառայողներ բռնություններ են գործադրել Սամվել Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:
Զոհված զինծառայողի մայրը նոյեմբերին հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Այժմ նա եւս մեկ հանդիպում է խնդրում նախարարից: