Սուրեն Պապիկյանի դատապարտված լինելու մասին «Հրապարակ» թերթի հրապարակման հիման վրա քրեական գործի հարուցումը մտահոգիչ է, անուղղակի ճնշում մամուլի նկատմամբ, ասում է Բորիս Նավասարդյանը։
Իշխանության կոշտ քննադատ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում հարցը դեռ չի քննարկվել, «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
Մինչ խորհրդարանը քննարկում էր Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանի և վեց դատավորի լիազորությունների դադարեցման նախագիծը, նրանք տոնում էին Սահմանադրական դատարանի հիմնադրման 24-ամյակը։
Ոստիկանության գլխավոր շենքի հարևանությամբ լրագրողների հետ զրույցում Մակինյանն ասաց, որ իրեն թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալին:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը չի նահանջելու, կպայքարի մինչև վերջ։ Այս ճանապարահն է ընտրել, և որևէ մեկն իրեն չի կարող կանգնեցնել։
Բարձր դատարանի ղեկավարի պաշտոնից Հրայր Թովմասյանի հրաժարականի անհրաժեշտությունն, ըստ վարչապետի, հասունացավ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրապարակած նամակից հետո՝ հեղափոխությունից մեկ տարի անց։
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ ԲՀԿ-ն համար մեկ թշնամին է հանցավորության, և դա հենց գալիս է իրենց անցած ուղուց:
Խորհրդարանն այսօր ամբողջությամբ ընդունեց քրեական ենթամշակույթին հարող անձանց՝ «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը:
Փաշինյանն այսօր հանդիպել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։
Բարձր դատարանի դատավորներից Աշոտ Խաչատրյանն «Ազատությանն» ասաց՝ դեռևս վերջնական որոշում չունի։
Գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։
Մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի նախագիծն ամբողջությամբ պատրաստ է, շահագործումը կմեկնարկի հենց այս տարվանից։
Այս փոփոխությունների համար պետբյուջեից կվճարվի 4 միլիարդ 686 հազար դրամ, զեկուցեց Զարուհի Բաթոյանը։ Վարչապետն էլ իր հերթին նշեց, որ աշխատող մայրիկների դեպքում խնամքի նպաստը կրկնապատկելով ստեղծում են աշխատատեղ այլոց համար։
«Ազատություն»-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե որտեղ և ինչպես են քաղաքացիները պատրաստվում դիմավորել Նոր տարին՝ 2020 թվականը:
Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանն իրեն մեղադրանք առաջադրելուց հետո խախտեց լռությունը և արձագանքեց Սահմանադրական դատարանի անդամների վաղ կենսաթոշակի մասին օրենքին։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, չնայած ընդդիմախոսների քննադատություններին, վստահեցնում է՝ անցնող տարում հեղափոխական քայլեր իրականացրել է։
Բեռնել ավելին