Արևմուտքի կողմից Ադրբեջանի նկատմամբ այսօր միայն դատապարտումներն են հնչում ու կա գործուն քայլերի բացակայություն, «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը՝ նկատելով՝ Ալիևի գույքը և ամբողջ թալանը գտնվում է արևմտյան երկրներում, և Արևմուտքի որևէ գործողություն կարող է զսպել Ալիևին։
Թանդիլյանը նաև ընդունում է՝ ռուսներն էլ շատ անելիք ունեն ու չեն արել, բայց, ըստ կուսակցության նախագահի, ռուսների՝ Արցախում գտնվելու հանգամանքը «բխում է նաև հայկական կողմի շահերից, որպեսզի այնտեղ հայ ապրի»։
Թանդիլյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
«Ազատություն»․ - Ձեզ նաև չեն համոզում Եվրամիության և Միացյալ Նահանգների գործադրած ջանքերը․ նրանք էլ են չէ՞ խոսում արցախահայերի իրավունքների և անվտանգության մասին։
Թանդիլյան․ - Ոչ թե չեն համոզում, ես ուրախ եմ, որ խոսում են, բայց ես տեսնում եմ գործուն քայլերի բացակայություն, ես հասկանում եմ, որ դրանք նաև այն կենտրոններն են, ովքեր ունեն ազդեցություն Ադրբեջանի վրա, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ սանկցիաների տեսքով, տնտեսական և անձնական։ Ալիևի գույքը և ամբողջ թալանը գտնվում է արևմտյան երկրներում, և այստեղ նրանց որևէ գործողություն, այդ առումով, կարող է զսպել Ալիևին։ Ցավոք սրտի, մենք դեռ դատապարտումներ ենք միայն լսում, որը նույնպես պետք է գնահատենք՝ որքանով են օգնում մեզ՝ խնդիրները լուծելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար Փաշինյանը կրկին կարևորում է միջազգային հուսալի մեխանիզմների ստեղծումը«Ազատություն»․ - Դուք չհիշատակեցիք Ռուսաստանին, որը ևս ձեռքերը ծալած է նստել։
Թանդիլյան․ - Ես լիարժեք ընդունում եմ այն հանգամանքը, որ իրենք շատ անելիք ունեն, որը չեն արել։ Ինձ համար տեսանելի է ու ակնհայտ՝ իրենց շահն այնտեղ գտնվելու, այս հանգամանքը բխում է նաև մեր շահերից, որպեսզի այնտեղ հայ ապրի, և սրա մասով է, որ մենք պետք է մտածենք։ Եվ այս առումով, ես կարծում եմ, որ Ռուսաստանը՝ կարող է, չի անում, թե՝ չի կարող, չի անում, դա քննարկման այլ առարկա է, որովհետև մենք նաև հասկանում ենք, որ Ուկրաինայում պատերազմի մեջ է և իր իրավիճակն էլ մի լավ վիճակ չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան «արդարացի չի համարում» խաղաղապահների հասցեին առանձին քննադատությունները«Ազատություն»․ - Դուք լսել եք, թե քանի անգամ է Նիկոլ Փաշինյանն ասել՝ «ուզում ենք խաղաղապահները մնան», «կարգավորման ռուսական տարբերակին ենք կողմ», Ադրբեջանն ասում է՝ «ընդհանրապես ռուսների հետ չենք քննարկելու Ղարաբաղի հարց»։
Թանդիլյան․ - Այո՛, ու էդտեղից պետք է եզրակացություն անել, որ Ադրբեջանի հենց այդ հայտարարությունը նշանակում է, որ մենք պետք է ուզենանք, որ այնտեղ մնան ռուս խաղաղապահները, որովհետև Ադրբեջանն էլ հասկանում է, որ նրանց դուրս գալն ինչ է նշանակում։ Դու ինչքան և ինչպես կարող ես գործել, որ այնտեղ ռուս խաղաղապահի գոյությունը հարցականի տակ չդնես, սա այն է, ինչ պետք է անի հայկական կողմը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանից բացի որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. Փաշինյան«Ազատություն»․ - Հայկական կողմի անգործությո՞ւնն էր Փառուխը, անցակետի տեղադրումը, որոնք ռուս խաղաղապահների աչքի առաջ են տեղի ունեցել։
Թանդիլյան․ - Այո՛, և դա անընդունելի է, բայց եթե ռուսներն ասեն, որ՝ «լավ, չենք կարողանում, դուրս ենք գալիս», դա ո՞ւմ է ձեռնտու, ավելին՝ Արցախում իշխանություններն այսօր այդ անցակետով ինչ-որ շարժեր են կազմակերպում, որն անընդունելի է, հիմա ռուսն ինչ անի, ասի՝ «դուք անցնում եք էդտեղից, ինձանից ի՞նչ եք ուզում»։
Թանդիլյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․