Մատչելիության հղումներ

Երեկ Արցախից 8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6 բուժառու վերադարձել է Արցախ


Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, արխիվ
Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետը, արխիվ

Երեկ Արցախից 8 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։

6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակում ուղեգրվել էին Հայաստան բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ շրջափակման ամբողջ ընթացքում Կարմիր Խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 562 բուժառու, որից 492-ը տեղափոխվել է Կարմիր խաչի , իսկ 70-ը՝ խաղաղապահների ուղեկցությամբ:

Արցախի հիվանդանոցներում 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այդ թվում 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։

XS
SM
MD
LG