Հունիսի 10-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և կազմակերպության տրամադրած միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակում ուղեգրվել էին Հայաստան բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ, ասված է Լեռնային Ղարաբաղի առողջապահական գերատեսչության հաղորդագրությունում:
«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը», - նշված է հաղորդագրությունում: