Ուկրաինան շարունակում է գրոհել՝ աշխատելով հայտնաբերել ռուսների թույլ տեղերը, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն։
Հիշեցնելով հունիսի 6-ին Կախովկայա ՀԷԿ-ի պայթեցումը՝ Բոժկոն դրանում մեղադրեց ռուսներին՝ շեշտելով՝ դա ծրագրված էր ռուսների կողմից՝ ուկրաինական առաջխաղացումը խանգարելու համար։
«Մենք սկսել ենք խոսել հակահարձակման մասին ձմեռվանից, և այս կես տարվա ընթացքում ռուսները բավականին ամրապնդել են իրենց դիրքերը։ Կախովկայի ՀԷԿ-ն ահագին մեծ աղետ էր, և դա էլ ծրագրված էր ռուսների կողմից․ որպեսզի խանգարեին մեր առաջխաղացումն, իրենք էդպիսի սոսկալի բան են արել։
Դա կարելի է համեմատել Չեռնոբիլի հետ՝ իր վնասի չափով, տարածքի համեմատությամբ։ Քանի օր է անցել, բայց մինչև հիմա 30-ից 40 գյուղ, փոքրիկ քաղաքներ դեռ ջրի տակ են։ Իհարկե դա խանգարեց Ուկրաինայի հակահարձակմանը, բայց այնուամենայնիվ հակահարձակումը սկսվել է, և մերոնք շարունակում եմ գրոհել՝ աշխատելով հայտնաբերել ռուսների թույլ տեղերը», - ասաց նախկին դեսպանը։
Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․