Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կոչ է անում պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ընդունել ՆԱՏՕ


Եվրամիության և Ուկրաինայի դրոշները Եվրախորհրդարանի շենքի մոտ, արխիվ, Ստրասբուրգ, 7 մարտի, 2022թ.
Եվրամիության և Ուկրաինայի դրոշները Եվրախորհրդարանի շենքի մոտ, արխիվ, Ստրասբուրգ, 7 մարտի, 2022թ.

Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում կատարել ստանձնած պարտավորությունները և պատերազմի ավարտից հետո Ուկրաինան ընդգրկել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում:

Բանաձևի օգտին քվեարկել են 425 պատգամավորներ, դեմ՝ 38, ձեռնպահ են մնացել 42 եվրոպացի օրենսդիրներ:

Եվրոպացի պատգամավորները ենթադրում են, որ Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին «կարող է մեկնարկել պատերազմի ավարտից հետո և շատ արագ ավարտվել»:

Եվրոպացի պատգամավորների համոզմամբ, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն պետք է սերտորեն համագործակցեն Ուկրաինայի հետ և մշակեն անվտանգության ժամանակավոր երաշխիքներ, որոնք պետք է անհապաղ իրագործվեն պատերազմի ավարտից հետո:

Բանաձևում ասվում է, որ Ուկրաինայի ինտեգրումը թե՛ ՆԱՏՕ-ին և թե՛ Եվրամիությանը կամրապնդի տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությունը և Ուկրաինայի ու Եվրատլանտյան համայնքի կապը:

Պատգամավորները կոչ են անում նաև այս տարի սկսել բանակցութունները Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցման հարցի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG