Չնայած ապրիլի 2-ի ընտրություններին ընդառաջ մամուլում հնարավոր ընտրակաշառքի մասին լուրերին, մինչ օրս հարուցված քրեական գործեր չկան, տեղեկացանք ՀՔԾ-ից։
Հունվարի 10-ից փետրվարի 10-ն ընկած ժամանակահատածում Հայաստանի 7,000 քաղաքացի փոխել է գրանցման, հետևաբար նաև քվեարկության վայրը:
Պատասխանելով «Ազատության» հարցին, մշակույթի նախարարն ասաց, որ կուսակցությունն իրեն, կամ ինքը կուսակցությանը որևէ պայման չի առաջադրել: «Ընդհանուր գաղափարախոսական համաձայնության մեջ միմյանց պայմաններ առաջադրելն առնվազն բարոյական չէ»,- ասաց նա:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն տեղյակ չէ՝ արդյո՞ք մոտ ապագայում հնարավոր է Հայաստանի քաղաքացիների համար ևս ԵՄ երկրներ մուտքի վիզայի անհրաժեշտության չեղարկում, ինչպես եղավ Վրաստանի պարագայում: «Ամեն ինչ բանակցություններից է կախված»,- այսօր լրագրողներին ասել է դիվանագետը:
Քեթրինի Միհրանի բանանային մենաշնորհին ոչինչ չի սպառնում, Պետեկամուտների կոմիտեի հետ ունեցած քննարկումներից հետո այս եզրահանգմանն է եկել ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանական ընտրություններին դիտորդական կազմակերպությունները աննախադեպ թվով դիտորդներ կունենան
Ապրիլի 2-ին ընտրություններին մասնակցելու ձևաչափը պետք է որոշի ոչ թե «Ժառանգության» վարչությունը կամ խորհուրդը, այլ համագումարը, կարծում է «Ժառանգության» պատգամավորը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տվել ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի դիմումին, որով նրա պաշտպանները վիճարկում են կալանքի օրինականությունը
Հունվարի աշխատավարձերից հազարավոր քաղաքացիներից օրենքի պահանջով արդեն գանձված 1000-ական դրամը փոխանցվել է հատուկ ստեղծված հիմնադրամի հաշվին:
Առաջիկա օրերին գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանը մի շարք քաղաքական ուժերի և անհատների հետ կստորագրի «Ծառուկյան դաշինքի համագործակցության հուշագիրը», ինչից հետո նորաստեղծ դաշինքը կսկսի պատրաստվել խորհրդարանական ընտրություններին:
«Այս վերջին զարգացումները, մեկը՝ որ Ծառուկյանը մտնում է քաղաքականություն, մեկը՝ որ պաշտպանության նախկին նախարարը նույնպես առանձին դաշինքով է հանդես գալիս, բնականաբար անհանգստություն է առաջացնում Հանրապետականների մոտ», - ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ընտրատեղամասերում ապրիլի 2-ին ուղիղ հեռարձակում և տեսանկարահանում այնուամենայնիվ կապահովվի՝ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ։
Բեռնել ավելին