Ավելի քան 3000 դիտորդներով խորհրդարանական ընտրություններին հետևած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հավանաբար մեծաթիվ խմբով չի դիտարկի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները։
Վահրամ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ հանրապետության նախագահը ստանում է գործադիր նախագահին հարիր լիազորություններ։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը դիմեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները։
Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մեծ ներդրումների մասին նախընտրական խոստումն իրականություն կդառնա, վստահ են կառավարության անդամները:
Այսօր այս մասին հայտարարեց պաշտոնական այցով Երևանում գտնվող՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն՝ Էդվարդ Նալբանդյանի ընկերակցությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
ՀԱԿ կուսակցությունը, որն ապրիլի 2-ի ընտրություններն անվավել ճանաչելու պահանջով դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու մերժում ստացել, պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:
Ընտրության 9 մասնակիցներից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը միակն է, որ այսօր՝ վերջնաժամկետին, դիմեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով և հայտարարեց Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պնդում է, որ ապրիլի 2-ին ուրիշի փոխարեն քվեարկության հարյուրավոր դեպքեր են եղել:
Ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից որևէ մեկը որևէ ընտրատեղամասի քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու դիմում չի ներկայացրել։
Ըստ ՕՐՕ դաշինքի ներկայացուցչի՝ դրա համար նաև ժողովրդի պահանջ պետք է լինի։
«Ելք» դաշինքի վստահված անձ Գևորգ Խուրշուդյանը Մալաթիա Սեբաստիայի թիվ 7/42 ընտրատեղամասում առավոտից արձանագրել է բազմաթիվ խախտումներ՝ ընտրողների ուղղորդում, ընտրատեղամասի առջև կուտակումներ։
«Ելք» դաշինքի ստացած բազմաթիվ ահազանգեր կապված են ընտրակաշառքի հետ:
Քարոզարշավի ավարտից ժամեր առաջ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «զգույշ, բայց լավատեսությամբ» հայտարարում է, որ հանրությունը ընկալել է Կոնգրես - ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը։
«Ելք» դաշինքն, այսօր երեկոյան երթով շարժվելով դեպի ԿԸՀ, այնտեղ հանրահավաք անցկացրեց՝ պնդելով, որ «ՀՀԿ-ն խախտել է հավասար ընտրական իրավունքի բոլոր նորմերը»։
Քարոզարշավի նախավերջին օրը «Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Ելքի» կանխատեսումներով խորհրդարան կանցնեն 3 ուժեր, և դրանցից մեկը իրենց դաշինքն է։
Ոստիկանության հրապարակած վերջին տվյալներով Հայաստանի ընտրողների ռեգիստրում գրանցվածների թիվը 2 միլիոն 564 հազար 795 է, որը մոտ 10 հազարով ավելի է 2015-ի սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրողների թվից:
Իշխող կուսակցության համար ընտրողների ցուցակագրած 114 տնօրենների հետ զրույցների ձայնագրությունների հրապարակումից հետո քրեական գործ հարուցված չէ
Բեռնել ավելին