Մատչելիության հղումներ

Մաքսատուրքից կազատվի 1 ընկերություն, ևս 2-ի ԱԱՀ-ի վճարումը կհետաձգվի 3 տարով


Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Չինվան» ՍՊԸ-ին մաքսատուրքերից ազատելու հարցը, քանի որ ընկերությունը ներդրումային ծրագիր է իրականացնում գերակա ճանաչված գյուղատնտեսության ոլորտում։

Ընկերությունը կօգտվի մաքսատուրքից ազատման արտոնությունից ավելի քան 2.4 միլիոն դոլարի ներմուծվող սարքերի համար, որոնք ներառում են 190 տրակտորներ՝ շահագործված տարբեր ժամկետներով, մի շարք կցորդներ, հասկահավաք մեքենաներ, անվադողեր, և այլ սարքավորումներ։

Կառավարության՝ ապրիլի 20-ի նիստի օրակարգում է նաև «Լիդիան Արմենիա» և «Արարատի գինու գործարան» ընկերությունների ԱԱՀ-ի վճարումը 3 տարով հետաձգելու հարցը։

Մասնավորապես, հանքարդյունաբերությամբ զբաղվող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն կներմուծի ավելի քան 26 միլիարդ, 753 միլիոն դրամի ընդհանուր արժողության (ավելի քան 55 միլիոն դոլար) գեներատորներ, խողովակներ, պտուտակներ, շինարարության համար անհրաժեշտ տարբեր պարագաներ, ծխի դետեկտորներ և այլն։

ԱԱՀ-ի վճարումը կհետաձգվի նաև «Արարատի գինու գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համար, որը կներմուծի 3 միլիարդ դրամի ցիստերններ և հոսքագծեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG