«Հատուկ քննչական ծառայության ամենակարևոր անելիքներից մեկը Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է», - այսօր ՀՔԾ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծառայության նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին ներկայացնելիս:
Վարչապետին ներկայացրած դիմումում Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Վահրամ Շահինյանը նշել է, որ «ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել իր հետագա ծառայությունը»:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հրավիրվել հարցաքննության և նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին հայտնի չէ, թե որտեղից մամուլին այն տեղեկությունը, որ մարտի 1-ի գործով առաջիկայում հարցաքննվելու է 2-րդ նախագահը։
Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարն, իր հերթին, նամակով պատասխանել է Վիգեն Սարգսյանին, գրելով՝ «Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել»։
Ոստիկանությունը ձերբակալել է ապրիլի 21-ին Քանաքեռ-Զեյթունում՝ Ուլնեցի փողոցի վրա ցուցարարների մեքենաների վրա ենթադրաբար հարձակված անձանցից մեկին՝ Ա. Իսոյանին։
Ոստիկանությունում այսօր քրեական գործ է հարուցվել ապրիլի 21-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցի փողոցի վրա ցույցի մասնակից մեքենաներից մեկի վրա հարձակվելու և այն դիտավորյալ վնասելու գործով։
Մայիսի 8-ին վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը անխուսափելի է համարում արտահերթ խորհրդարնական ընտրությունների անցկացումը։
Հայաստանի կենտրոնական բանկը վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ՝ ֆինանսական համակարգում կայունություն ապահովելու համար, այսօր հայտարարել է Կենտրոնական բանկը՝ հերքելով սոցցանցում տարածված լուրերը, թե դրամի փոխարժեքի հետ կապված խնդիրներ կան, ավանդներն էլ վաղաժամկետ դադարեցվում են։
Վարչապետ կլինի ընդդիմության թեկնածուն, թե Հանրապետական կուսակցության, այսպես թե այնպես որոշվելու է Ազգային ժողովի քվեարկությամբ, ասում է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Արմեն Մարտիրոսյանը՝ արձագանքելով վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե չգիտի որևէ երկիր, որի ժողովրդի թեկնածուն ընտրվում է հրապարակում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքով ցուցարարներն ու հայ ժողովուրդը գովեստի խոսքի են արժանի խաղաղ, կանոնավոր կերպով Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ փողոց դուրս գալու համար։
Մայրաքաղաքի կենտրոնում այսօր շարունակ փակվում ապա բացվում էին մի քանի խաչմերուկներ, դրանցից էին Մաշտոցի պողոտա-Պուշկին, Մաշտոցի պողոտա -Թումանյան խաչմերուկները։
23-ամյա Միքայել Ղուկասյանը 2013 թվականից ի վեր գրեթե ամեն տարի մասնակցել է բողոքի ցույցերին, հույս ունի, որ դրանց արդյունքում Հայաստնում ի վերջո դրական փոփոխություններ կլինեն:
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի քայլերթ անցկացնող ցուցարարներն այսօր աշխատանքային ժամերին կանգ առան Երևանի քաղաքապետարանի և Վազգեն Սարգսյան փողոցի վրա տեղակայված մի քանի նախարարությունների առջև՝ տևական ժամանակ թույլ չտալով, որ մարդիկ մտնեն այդ շենքեր, սակայն չէին էլ խոչընդոտում դուրս գալը։
Բեռնել ավելին