Քանի որ նախկինում միշտ մասնակցել է հանրահավաքների ու հատկապես ակտիվ է եղել 2008-ին, Հայրապետյանն այժմ կասկածներ ունի, որ իրավապահներն այս գործողությամբ փորձել են կանխել իր մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ցույցերին։
Ապրիլի 10-ից 50-օրյա ժամկետում Հայաստանում պետք է կազմավորվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը կփոխարինի արդեն ավելի քան 6 տարի գործող Էթիկայի հանձնաժողովին, սակայն՝ ավելի լայն լիզորություններով։
Ղարաբաղի ոստիկանության աշխատակիցների կողմից հետապնդման ենթարկվելու մասին հայտարարելուց մեկ շաբաթ անց Ասյա Խաչատրյանի գործում դեռևս տեղաշարժ չկա:
Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից հետո որպես պաշտոնաթող նախագահ կստանա այն նույն առաձնատունը, որտեղ հիմա բնակվում է, և որը «կառավարական դաչա» անունը ստացած տարածքում գտնվող, նախագահի ծառայողական առանձնատունն է։
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում բռնկված և 64 մարդու կյանք խլած հրդեհից հետո արտակարգ իրավիճակների նախարարության Հակահրդեհային տեսչությունը հետազոտություններ է անցկացնում Երևանի առևտրի մեծ կենտրոններում։
«Ազատությունը» զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ, ով կարծիք է հայտնում, որ ամենայն հավանականությամբ հենց Սերժ Սարգսյանը կլինի Հայաստանի վարչապետը ապրիլի 9-ից հետո։
Առողջապահության նախարարությունը այդպես էլ հստակ չի բացատրում, թե ինչու դեղորայքի մեծ մասը դեղատոմսով ձեռք բերելու պահանջից գրեթե մեկ շաբաթ անց պաշտոնյաները մտափոխվեցին, և այսօրվանից դեղերի ավելի քան 80 տոկոսը կարելի է գնել առանց դեղատոմսի։
Բեռնել ավելին